• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
25 Օգոստոս, 2025
Երկուշաբթի 21:53
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան11:14, 20 Օգոստոս 2019

Սիրիայի օդուժը հարվածներ է հասցրել թուրքական ավտոշարասյանը (տեսանյութ)

Սիրիայի օդուժը հարվածներ է հասցրել թուրքական ավտոշարասյանը (տեսանյութ)

Սիրիայի կառավարական ուժերը շարունակում են հարվածներ հասցնել Իդլիբի ուղղությամբ: Նախօրեին սիրիական օդուժը հրթիռակոծել է Մաարեթ Էլ Նուման-Հան Շեյհուն ավտոճանապարհը, որով Թուրքիայի զինուժը փորձում էր լրացուցիչ ուժեր տեղափոխել Հան Շեյհուն շրջանում տեղակայված թուրքական 9-րդ և 10-րդ դիտակատեր: Հարվածներից հետո թուրքական ավտոշարասյունը չի կարողացել առաջ շարժվել։

Թուրքիայի պաշտպանության նախարարության համաձայն՝ հրթիռակոծման հետևանքով խաղաղ բնակչությունից 3 մարդ է սպանվել, ևս 12-ը վիրավորվել են։ 

Թուրքիայի ՊՆ-ն հայտարարություն է արել, որ չնայած Ռուսաստանի հետ պայմանավորվածությանը «Սիրիայի կառավարական ուժերը շարունակում են խախտել Իդլիբում հաստատված հրադադարը»:

Հայտարարության մեջ նաև ասվել է, որ թուրքական կողմը Ռուսաստանին  նախապես իրազեկել էր լրացուցիչ ուժեր ուղարկելու մասին։ 

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը hույս է հայտնել, որ  միջոցներ կձեռնարկվեն, որպեսզի նմանատիպ դեպքերը չկրկնվեն։ 

Թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Սիրիայի կառավարական ուժերն այժմ միջոցներ են ձեռնարկում Իդլիբ նահանգի Հան Շեյհուն քաղաքի վրա վերահսկողություն սահմանելու համար։ 

Նշենք, որ   Իդլիբն ահաբեկիչների համար վերջին հենակետն է Սիրիայում։ Բացի ընդդիմադիր զինված ուժերից, այնտեղ կան ահաբեկչական կազմակերպություն համարվող «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի զինյալներ։ Սիրիայի բանակի հրամանատարությունը վերջերս հայտարարեց, որ կդադարեցնի ռազմական գործողությունները, եթե Թուրքիան կատարի Իդլիբի համաձայնագրով ստանձնած պարտականությունները։

2018թ. սեպտեմբերին  Անկարայի և Մոսկվայի միջև ձեռք բերված համաձայնությամբ, ծանր և միջին զինտեխնիկան  ապառազմականացված գոտուց  պետք է 20 կմ հեռու տեղափոխվեր։ Թուրքիան էլ իր հերթին պետք  է երաշխավորեր այդ գործընթացի անվտանգությունը:

Սիրիայի կառավարական ուժերն օգոստոսի 5-ին կրկին վերսկսեցին ռազմական գործողությունները՝ համաձայնության դրույթները չիրականացվելու պատճառով։  


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրդողան․ «Զանգեզուրի անցումը մեր ողջ տարածաշրջանի համար խաղաղության նախագիծ է»
21:14, 25 օգոս
Էրդողան․ «Զանգեզուրի անցումը մեր ողջ տարածաշրջանի համար խաղաղության նախագիծ է»

Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:

Թուրքիայի մայրաքաղաքին մնացել է 3 ամսվա խմելու ջուր
15:49, 22 օգոս
Թուրքիայի մայրաքաղաքին մնացել է 3 ամսվա խմելու ջուր

Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:

Թուրքիան հետերկրաշարժային ճգնաժամերի դեմ պայքարում կհետևի Ճապոնիայի օրինակին
14:28, 21 օգոս
Թուրքիան հետերկրաշարժային ճգնաժամերի դեմ պայքարում կհետևի Ճապոնիայի օրինակին

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայում պահանջում են վերականգնել հայկական կիսակառույց եկեղեցին
Թուրքիայում պահանջում են վերականգնել հայկական կիսակառույց եկեղեցին

Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։

Հնդկական մամուլ. «Չինաստանը, Պակիստանը և Թուրքիան մեր հեռահարության սահմաններում են»
Հնդկական մամուլ. «Չինաստանը, Պակիստանը և Թուրքիան մեր հեռահարության սահմաններում են»

Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։

Բոսֆորի նեղուցում ռուս լողորդ  է անհետ կորել
Բոսֆորի նեղուցում ռուս լողորդ է անհետ կորել

Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։

Թուրքիայի Մանիսա և Իզմիր քաղաքները ջրի լուրջ խնդիր ունեն
Թուրքիայի Մանիսա և Իզմիր քաղաքները ջրի լուրջ խնդիր ունեն

Մասնագետներն ահազանգում են, եթե անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն, ապա կենցաղային և տնտեսական լուրջ խնդիրներ ի հայտ կգան:

Թուրքիան հակամդեմպինգային միջոցներ է կիրառում Չինաստանից և ԵՄ-ից ներմուծվող ապրանքների դեմ
Թուրքիան հակամդեմպինգային միջոցներ է կիրառում Չինաստանից և ԵՄ-ից ներմուծվող ապրանքների դեմ

Հետաքննությունից հետո պարզվել է, որ ԵՄ-ից ներմուծումներն օգտագործվել են Չինաստանից ներմուծվող նմանատիպ արտադրանքի դեմ կիրառվող միջոցները շրջանցելու համար։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}