Իրավական14:00, 20 Օգոստոս 2019
Թուրքայի օդուժում շարունակվում է գյուլենականների «որսը»

Անկարայի հանրապետական գլխավոր դատախազությունը բերման ենթարկելու որոշում է կայացրել Թուրքիայի օդուժում ծառայած 19 զինվորականի վերաբերյալ։
Նրանք մեղադրվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Ֆեթուլլահական կազմակերպության » (գյուլենական շարժման) հետ կապեր ունենալու մեջ։
Թուրքական աղբյուրը նշում է, որ նրանց դեմ իրականացվող հետաքքնության շրջանակներում պարզվել է, որ օդուժի վերոնշյալ ծառայողներն իրար հետ հաղորդակցվելու համար օգտվել են գաղտնի հավելվածներից։
Գլխավոր դատախազության հրահանգով Անկարայի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության կողմից համաժամանակյա գործողություններ են իրականացվել Ստամբուլում, Իզմիրում, Սամսունում, Էրզրումում, Դիրաբեքիրում, Բալըքեսիրում և Չանաքքալեում:
Ոստիկանական ստորաբաժանումներին հաջողվել է բերման ենթարկել 19-ից 15-ին, իսկ 4 անձանց ձերբակալելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները 2016-ի հուլիսի 15-ին բարձրաստիճան զինվորականների մասնակցությամբ տեղի ունեցած զինված հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ մեղադրում են գյուլենականներին ու անձամբ նրանց ղեկավար ամերիկաբնակ Ֆեթուլլահ Գյուլենին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։
Մասնագետներն ահազանգում են, եթե անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն, ապա կենցաղային և տնտեսական լուրջ խնդիրներ ի հայտ կգան:
Հետաքննությունից հետո պարզվել է, որ ԵՄ-ից ներմուծումներն օգտագործվել են Չինաստանից ներմուծվող նմանատիպ արտադրանքի դեմ կիրառվող միջոցները շրջանցելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |