Քաղաքական11:33, 20 Օգոստոս 2019
Թուրքիայի իշխող կուսակցությունը պատասխանել է Գյուլի և Դավութօղլուի քննադատություններին

Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը և նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն դատապարտել էին Վանի, Դիարբեքիրի և Մարդինի քաղաքապետներին պաշտոնից հեռացնելու իշխանությունների որոշումը։
Աբդուլլահ Գյուլը թեմայի վերաբերյալ հետևյալ գրառումն էր արել․ «Դեռ նոր ընտրված քաղաքապետներին այս կերպ պաշտոնից հեռացնելը ճիշտ քայլ չէր մեր ժողովրդավարության համար»։
Ահմեթ Դավութօղլուն էլ հետևյալ կերպ էր արտահայտվել․ «Կարճ ժամանակ առաջ անցկացված ընտրություններում ընտրված Մարդինի, Դիարբեքիրի և Վանի քաղաքապետների պաշտոնանկությունը դեմ է ժողովրդավարության ոգուն։ Ժողովրդի կամքին հավատարիմ մնալու սկզբունքը պահանջում է, որ ընտրությամբ եկածը ընտրությամբ էլ հեռանա»։
Այս քննադատությունները սվիններով են ընդունվել գործող իշխանությունների կողմից։ Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) փոխնախագահ Մահիր Ունալը պատասխանել է Գյուլին և Դավութօղլուին։
Ունալը հայտարարել է, որ ժողովրդի կողմից ընտրված լինելը որևէ մեկին թույլ չի տալիս աջակցել ու կոծկել ահաբեկչությունը՝ դեմ գնալով օրենքին ու ժողովրդավարությանը։ ԱԶԿ փոխնախագահի պնդմամբ՝ երկրի նախկին նախագահն ու վարչապետը իրականում ոչ թե անկեղծ աջակցություն են հայտնում պաշտոնից հեռացված քաղաքապետներին, այլ փորձում են շահել ժողովրդի որոշակի խավերի համակրանքը։
«Ահաբեկչությանն աջակցելով չեք կարող մեր ժողովրդի սիրտը շահել։ Դուք ոչ թե «Քուրդիստանի բանվորական կուսակցության», այլ մեր ժողովրդի աջակցությունը փնտրեք»,- հայտարարել է Ունալը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին ահաբեկչության հետ կապի մեղադրանքով պաշտոնից հեռացվել են Դիարբեքիրի, Վանի և Մարդինի քաղաքապետներ Սելչուք Մըզրաքլըն, Բեդիա Օզգյոքչե Էրթանը և Ահմեթ Թյուրքը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դոհայում կայացած հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային և գլոբալ զարգացումները։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |