10:22, 16 Օգոստոս 2019
Իսրայելցի նախարարի հայտարարությանը կոշտ արձագանք է տվել Թուրքիայի ԱԳՆ-ն

Թուրքիայի արտգործնախարարությունը գրավոր հայտարարությամբ դատապարտել է Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի կարգավիճակը փոխելու մասին Իսրայելի հասարակական անվտանգության հարցերով նախարար Հիլադ Էրդանի հայտարարությունը։
Նախարար Էրդանը Տաճարի լեռան վրա գտնվող հիշյալ մզկիթի կարգավիճակի փոփոխման անհրաժեշտությունը բացատրել էր այն հանգամանքով, որ հետագայում հրեաները նույնպես հնարավորություն ունենան աղոթել իրենց ազգի համար ամենասուրբ վայրում:
Մինչդեռ Թուրքիայի ԱԳՆ-ն պնդում է, որ Երուսաղեմի իրավական և պատմական կարգավիճակը վնասող ցանկացած փորձ և ակնարկ ավելի է սրելու լարվածությունը տարածաշրջանում։
Թուրքիայի արտգործնախարարությունը նաև անդրադարձել է օգոստոսի 11-ին Տաճարի լեռան մոտ հրեաների և մահմեդականների միջև տեղի ունեցած բախումներին, որի ժամանակ տուժել էր 60 մարդ։ Բախումներում Թուրքիան մեղադրել է հրեաներին՝ նշելով, որ նրանք են դիմել սադրանքի։
Թուրքիայի արտգործնախարարությունն առիթը բաց չի թողել Իսրայելին մեղադրելու Պաղեստինի հողերը «օկուպացնելու մեջ»։ կոչ է արել «վերջ դնել պաղեստինյան հողերի օկուպացմանը»։
Հիշեցնենք, որ այս տարի իսլամական զոհաբերության տոնը՝ Kurban bayram-ը, համընկնել է հրեաների ազգային վշտի օրվա հետ (ոչնչացված տաճառի վերաբերյալ)։ Մահմեդականների և հրեաների հնարավոր բախումները կանխելու համար ոստիկանությունը հրեաների մուտքը դեպի Տաճարի լեռ փակել էր։ Բայց մահմեդականների շրջանում լուրեր էին տարածվել, թե ոստիկանությունը հրեաների մուտքը չի փակել իրականում։ Այդ պատճառով մահմեդականները սկսել էին բողոքի գործողությունների դիմել, ինչի հետևանքով ոստիկանությունը նրանց դեմ ուժ էր կիրառել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Ջևդեթ Յըլմազ. «Միջանցքի բացմամբ Հարավային Կովկասում ի հայտ եկող նոր լոգիստիկ ցանցերը կբարձրացնեն նրա ռազմավարական դերը էներգետիկ անվտանգության տեսանկյունից»:
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավարը և Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարան քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |