Տարածաշրջան17:12, 14 Օգոստոս 2019
Թուրքիան Սիրիայի հյուսիսում սկսել է անօդաչու թռչող սարքեր գործարկել

Սիրիայի հյուսիսային շրջանում, որտեղ նախատեսվում է ստեղծվել անվտանգության գոտի, Թուրքիան արդեն սկսել է գործարկել անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ)։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը` նշելով, որ Սիրիայի անվտանգության գոտու համակարգման և ղեկավարման համատեղ գործողությունների կենտրոնը ստեղծվելու է սահմանամերձ Շանլըուրֆայում:
Ըստ Թուրքիայի ՊՆ-ի՝ նշյալ կենտրոնի ստեղծման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն պահանջում է, որ անվտանգության գոտին ունենա մինչև 14կմ խորություն, իսկ Թուրքիան՝ 40կմ խորություն:
Անկարան ԱՄՆ-ին սպառնում է միայնակ ստեղծել այդ անվտանգության գոտին, եթե երկուստեք չհաջողվի վերջնական համաձայնության գալ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:

Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։
Մասնագետներն ահազանգում են, եթե անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն, ապա կենցաղային և տնտեսական լուրջ խնդիրներ ի հայտ կգան:
Հետաքննությունից հետո պարզվել է, որ ԵՄ-ից ներմուծումներն օգտագործվել են Չինաստանից ներմուծվող նմանատիպ արտադրանքի դեմ կիրառվող միջոցները շրջանցելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |