Տարածաշրջան17:02, 13 Օգոստոս 2019
Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահների հանդիպումը հետաձգվել է

Ռուսաստան-Իրան-Ադրբեջան գագաթնաժողովը, որը նախատեսված էր անցկացնել օգոստոսի 14-ին Սոչիում, հետաձգվել է տեխնիկական պատճառներով։
Իրանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը հայտարարել է, որ գագաթնաժողովը կանցկացվի այլ ժամանակահատվածում: Իրանցի պաշտոնյան, սակայն, չի հայտնել հստակ ամսաթիվ։
Թեմային անդրադարձել է նաև Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Ըստ նրա՝ գագաթնաժողովը տեղի կունենա այն ժամանակ, երբ հարմար կլինի բոլոր 3 նախագահների ժամանակացույցին։ Նա նույնպես հետաձգումը պատճառաբանել է տեխնիկական պատճառներով։
Իրանի պետական IRIB լրատվամիջոցն էլ, հղում անելով սեփական աղբյուրներին, նշում է, որ գագաթնաժողովի հետաձգման պատճառն Ադրբեջանի նախագահի վատառողջությունն է։
Իրանագետ Արմեն Իսրայելյանը թեմայի շուրջ զրուցել է Ermenihaber.am-ի հետ՝ ասելով.
«Չնայած Կրեմլը գագաթնաժողովի հետաձգումը պայմանավորում է տեխնիկական պատճառներով, բայց կարելի է ենթադրել, որ գագաթնաժողովի հետաձգումը պայմանավորված է Ադրբեջանի գործոնով: Ալիևի վատառողջության հարցը թերևս կապված է համատեղ հայտարարության տեքստի հետ, որի շուրջ էլ ըստ ամենայնի ձեռք չի բերվել կոնսենսուս»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:

Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։
Մասնագետներն ահազանգում են, եթե անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն, ապա կենցաղային և տնտեսական լուրջ խնդիրներ ի հայտ կգան:
Հետաքննությունից հետո պարզվել է, որ ԵՄ-ից ներմուծումներն օգտագործվել են Չինաստանից ներմուծվող նմանատիպ արտադրանքի դեմ կիրառվող միջոցները շրջանցելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |