• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
16 Դեկտեմբեր, 2019
Երկուշաբթի 16:25
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական13:28, 13 Օգոստոս 2019

The Times. «Էրդողանը ցանկանում է հարձակվել ԱՄՆ-ի դաշնակիցների վրա»

The Times. «Էրդողանը ցանկանում է հարձակվել ԱՄՆ-ի դաշնակիցների վրա»

Բրիտանական «The Times» պարբերականն անդրադարձել է Թուրքիայի՝ Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի հիմնելու մտադրությանը, ԱՄՆ-ի հետ բանակցություններին և հարակից զարգացումներին:

Ըստ հոդվածի հեղինակի՝ Անկարան իր անվտանգության համար սպառնալիք համարող քրդական զինյալ խմբերին ցանկանում է հեռացնել իր հարավային սահմաններից՝ չնայած ԱՄՆ-ն աջակցում է այդ խմբերին: Նշվում է, որ ԱՄՆ-ի հետ զինված բախումից խուսափող Թուրքիան ձգձգում է հարձակումը Սիրիայի քրդերի վրա՝ փոխարենը փորձելով Վաշինգտոնի հետ պայմանավորվածության հասնել իր կողմից վերահսկվելիք անվտանգության գոտու չափերի հարցում:

Աղբյուրը տեղեկացնում է, որ նախկինում ԱՄՆ-ն նույնպես աջակցել է ներկայում Թուրքիայի կողմից հովանավորվող «Սիրիայի ազատ բանակ» (ՍԱԲ) կոչվող զինված խմբավորմանը, սակայն նայժմ Վաշինգտոնն աջակցում է միայն «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ հաղթանակում առանցքային դեր ունեցած «Սիրիայի Ժողովրդական ուժերին» (SDG-ՍԺՈւ):

«Թուրքիան միայն ՍԱԲ-ին է աջակցում, իսկ ՍԺՈւ-ն դիտում է որպես ահաբեկչական կազմակերպություն՝ նրան ներկայացնելով որպես ՔԲԿ-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն-PKK) ճյուղավորում: Թուրքիայի անվտանգությանը տարիներ շարունակ սպառնացող ՔԲԿ-ն ԱՄՆ-ի ու Եվրոպայի կողմից ներառված է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում»,- ասվում է հոդվածում:

Հեղինակը հիշեցնում է նաև մեկ շաբաթ առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Սիրիայի հյուսիսը ՍԺՈւ-ից մաքրելու ու այդ շրջանի վերահսկողությունը ՍԱԲ-ին հանձնելու ծրագրի մասին արած հայտարարությունը:

«Այս իրավիճակում լուրջ խնդիր է առաջանում, քանի որ Անկարայի՝ ռազմական գործողություն նախաձեռնելու դեպքում ՆԱՏՕ-ի 2 դաշնակիցներ իրար դեմ են դուրս գալու՝ հաշվի առնելով տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաների առկայությունը: Ակտիվ դիվանագիտական աշխատանքների շնորհիվ Անկարայի հարձակումը ձգձգվում է, բայց դա չի կարող շատ երկար տևել: Էրդողանը ՍԺՈւ-ի՝ Թուրքիայի սահմանին մոտ տեղակայված լինելը դիտարկում է չեզոքացման ենթակա սպառնալիք: Եվ միայն ԱՄՆ-ի հետ պատերազմի մեջ չմտնելու հանգամանքն է նրան հետ պահում հարձակվելուց»,- գրում է «The Times»-ը:

Աղբյուր`    Demokrathaber.org

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրդողանի կուսակցությունը 5 ամսում 114.000 անդամ է կորցրել
13:48, 16 դեկտ
Էրդողանի կուսակցությունը 5 ամսում 114.000 անդամ է կորցրել

Նույն ժամանակահատվածում ամենամեծ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության շարքերն ավելացել են 41.866 անդամով:

Պեսկովի անդրադարձը` ռուս-թուրքական հարաբերություններին
12:52, 16 դեկտ
Պեսկովի անդրադարձը` ռուս-թուրքական հարաբերություններին

Պեսկովի խոսքով` Թուրքիան տարածաշրջանում առանցքային ուժ ունեցող երկիր է և կարող է անկախ գործել:

Թուրքիայի պետական այրերի արձագանքը ԱՄՆ-ի Սենատին
19:24, 13 դեկտ
Թուրքիայի պետական այրերի արձագանքը ԱՄՆ-ի Սենատին

Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը արձագանքել են Թուրքիայի փոխնախագահը, պաշտպանության նախարարը, արդարադատության նախարարը, խորհրդարանի նախագահը:

Ուղիղ խոսք

Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, բայց իմ ձեռքում դրանք չպետք է լինեն. ես դա չեմ ընդունում

Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, բայց իմ ձեռքում դրանք չպետք է լինեն. ես դա չեմ ընդունում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան

ամենաշատ ընթերցված

Էրդողանը պատասխանել է ԱՄՆ-ի Սենատին և հիշեցրել հնդկացիների մասին
Էրդողանը պատասխանել է ԱՄՆ-ի Սենատին և հիշեցրել հնդկացիների մասին

«Մենք հիմա բացում ենք մեր ռազմական արխիվում առկա ավելի քան 1 մլն փաստաթուղթ»։

Մաշալյան. «Մենք ընտրել ենք այստեղ ապրելը, և դա մեզ Սփյուռքի և Հայաստանի հայերից տարբեր է դարձնում»
Մաշալյան. «Մենք ընտրել ենք այստեղ ապրելը, և դա մեզ Սփյուռքի և Հայաստանի հայերից տարբեր է դարձնում»

Պոլսո հայոց պատրիարքը թուրքական «Sabah» թերթի հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ-ի Սենատի կողմից ցեղասպանության բանաձևի ընդունմանը:

Ստամբուլում ալևիների տների վրա անհայտ անձինք դրել են X նշանը և գրել «սատկելու ես»
Ստամբուլում ալևիների տների վրա անհայտ անձինք դրել են X նշանը և գրել «սատկելու ես»

Նման ռասիստական բնույթի գրություններ նախորդ ամիս արվել էին Թուրքիայի Իզմիր նահանգի Գազիեմիր շրջանում բնակվող ալևիների տների պատերին:

Էրդողանը 8 տարում 36 անգամ դատի է տվել ընդդիմադիր կուսակցության առաջնորդին
Էրդողանը 8 տարում 36 անգամ դատի է տվել ընդդիմադիր կուսակցության առաջնորդին

Պարտված դատերից արդյունքում Քըլըչդարօղլուն ստիպված է եղել շուրջ 3.400 դոլար փոխհատուցում վճարել Էրդողանին:

Պեսկովի անդրադարձը` ռուս-թուրքական հարաբերություններին
Պեսկովի անդրադարձը` ռուս-թուրքական հարաբերություններին

Պեսկովի խոսքով` Թուրքիան տարածաշրջանում առանցքային ուժ ունեցող երկիր է և կարող է անկախ գործել:

լուսանկարներ

picture Պատարագ Վանի Սուրբ Խաչ եկեղեցում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս թեկնածուներից ու՞մ կցանկանայիք տեսնել Պոլսո հայոց պատրիարքի աթոռին

Սահակ եպիսկոպոս Մաշալյան90.4%
Արամ արքեպիսկոպոս Աթեշյան9.6%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}