Քաղաքական13:28, 13 Օգոստոս 2019
The Times. «Էրդողանը ցանկանում է հարձակվել ԱՄՆ-ի դաշնակիցների վրա»
Բրիտանական «The Times» պարբերականն անդրադարձել է Թուրքիայի՝ Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի հիմնելու մտադրությանը, ԱՄՆ-ի հետ բանակցություններին և հարակից զարգացումներին:
Ըստ հոդվածի հեղինակի՝ Անկարան իր անվտանգության համար սպառնալիք համարող քրդական զինյալ խմբերին ցանկանում է հեռացնել իր հարավային սահմաններից՝ չնայած ԱՄՆ-ն աջակցում է այդ խմբերին: Նշվում է, որ ԱՄՆ-ի հետ զինված բախումից խուսափող Թուրքիան ձգձգում է հարձակումը Սիրիայի քրդերի վրա՝ փոխարենը փորձելով Վաշինգտոնի հետ պայմանավորվածության հասնել իր կողմից վերահսկվելիք անվտանգության գոտու չափերի հարցում:
Աղբյուրը տեղեկացնում է, որ նախկինում ԱՄՆ-ն նույնպես աջակցել է ներկայում Թուրքիայի կողմից հովանավորվող «Սիրիայի ազատ բանակ» (ՍԱԲ) կոչվող զինված խմբավորմանը, սակայն նայժմ Վաշինգտոնն աջակցում է միայն «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ հաղթանակում առանցքային դեր ունեցած «Սիրիայի Ժողովրդական ուժերին» (SDG-ՍԺՈւ):
«Թուրքիան միայն ՍԱԲ-ին է աջակցում, իսկ ՍԺՈւ-ն դիտում է որպես ահաբեկչական կազմակերպություն՝ նրան ներկայացնելով որպես ՔԲԿ-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն-PKK) ճյուղավորում: Թուրքիայի անվտանգությանը տարիներ շարունակ սպառնացող ՔԲԿ-ն ԱՄՆ-ի ու Եվրոպայի կողմից ներառված է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում»,- ասվում է հոդվածում:
Հեղինակը հիշեցնում է նաև մեկ շաբաթ առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Սիրիայի հյուսիսը ՍԺՈւ-ից մաքրելու ու այդ շրջանի վերահսկողությունը ՍԱԲ-ին հանձնելու ծրագրի մասին արած հայտարարությունը:
«Այս իրավիճակում լուրջ խնդիր է առաջանում, քանի որ Անկարայի՝ ռազմական գործողություն նախաձեռնելու դեպքում ՆԱՏՕ-ի 2 դաշնակիցներ իրար դեմ են դուրս գալու՝ հաշվի առնելով տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաների առկայությունը: Ակտիվ դիվանագիտական աշխատանքների շնորհիվ Անկարայի հարձակումը ձգձգվում է, բայց դա չի կարող շատ երկար տևել: Էրդողանը ՍԺՈւ-ի՝ Թուրքիայի սահմանին մոտ տեղակայված լինելը դիտարկում է չեզոքացման ենթակա սպառնալիք: Եվ միայն ԱՄՆ-ի հետ պատերազմի մեջ չմտնելու հանգամանքն է նրան հետ պահում հարձակվելուց»,- գրում է «The Times»-ը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսենրի նախարարը խոսել է տնտեսական բարեփոխումների շրջանակներում գնաճը հաղթահարելու նպատակով ձեռնարկվելիք անհրաժեշտ քայլերի մասին:
Ազատ գրաֆիկով և հեռավար տարբերակով աշխատող մարդկանց համար նախատեսված «Digital nomads» վիզան կտրամադրվի 3-ից 5 տարով:
Հայտարարության մեջ նշվում է, որ լարվածությունը, որը սկսվել է Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա Իսրայելի հարձակմամբ հակասում է միջազգային իրավունքին․
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Մշտադիտարկման համատեղ կենտրոնը հիմնվել էր 2020թ. 44-օրյա պատերազմից հետո։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ազատ գրաֆիկով և հեռավար տարբերակով աշխատող մարդկանց համար նախատեսված «Digital nomads» վիզան կտրամադրվի 3-ից 5 տարով:
Հայտարարության մեջ նշվում է, որ լարվածությունը, որը սկսվել է Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա Իսրայելի հարձակմամբ հակասում է միջազգային իրավունքին․
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |