Տարածաշրջան15:50, 09 Օգոստոս 2019
Կիպրոսի նախագահը հանդիպել է Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ պետության ղեկավարի հետ

Միջերկրական ծովի արևելյան հատվածում բնական գազի որոնման նպատակով Թուրքիայի իրականացրած հորատման աշխատանքների առաջացրած լարվածությունը դեռ պահպանվում է։
Այս լարվածության պայմաններում կղզու չեզոք գոտում հանդիպում է կայացել Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի և կղզու հյուսիսային հատվածը բռնազավթած ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության առաջնորդ Մուսթաֆա Աքընջըի միջև։
Կողմերը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեռեշի մասնակցությամբ եռակողմ հանդիպում կազմակերպելու պատրաստակամություն են հայտնել։
Անաստասիադիսի և Աքընջըի միջև հանդիպումը տևել է երեք ու կես ժամ և փակ է եղել լրագրողների համար։ Հանդիպումը կայացել է Կիպրոսում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Էլիզաբեթ Սպեհարի նստավայրում։
ՄԱԿ-ը հանդիպման վերաբերյալ տարածած հայտարարության մեջ նշել է, որ ողջունում է կողմերի միջև վստահության աճին նպաստող միջոցառումները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:

Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։
Մասնագետներն ահազանգում են, եթե անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն, ապա կենցաղային և տնտեսական լուրջ խնդիրներ ի հայտ կգան:
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |