Տարածաշրջան10:57, 08 Օգոստոս 2019
Էրդողանը՝ Զելինսկուն. «Մենք չենք ճանաչելու Ղրիմի անեքսիան»
Անկարայում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսկու հանդիպումը։ Սա երկու նախագահների առաջին հանդիպումն է։ Հանդիպումից հետո կողմերը մամուլի ասուլիս են տվել, որի ընթացքում պարզվել է, որ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող տարբեր հարցեր, այդ թվում տարածաշրջանային մի շարք խնդիրներ։
Էրդողանը մամուլի ասուլիս ժամանակ տեղեկացրել է, որ Զելինսկու հետ քննարկվել են ոչ միայն Դոմբասում տիրող իրավիճակը, այլև Ղրիմի հարցը։
«Մենք չճանաչեցինք Ղրիմի անեքսիան և չենք էլ ճանաչելու։ Ղրիմի թաթարները մշակութային և մարդկային տեսանկյունից Ուկրաինային և Թուրքիային կապող կարևոր տարեր են։ Մեզ համար կշարունակի առաջնահերթություն համարվել Ղրիմում մեր ազգակիցների ներկայության շարունակականության, ինչպես նաև նրանց ինքնության, մշակույթի և ազատության պաշտպանության երաշխավորումը»,- ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Դոմբասում ընթացող բախումներին վերջ կդրվի։ Էրդողանը հույս է հայտնել, որ խնդիրը կկարգավորվի միջազգային իրավունքին համապատասխան՝ պահպանելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ Նա աջակցություն է հայտնել Դոմբասի խնդրի կարգավորմանը միտված Մինսկի գործընթացին։
Ասուլիսի ժամանակ Զելինսկին թուրքական կողմին կոչ է արել ներդրումներ իրականացնել Դոնբասում և առհասարակ Ուկրաինայում։
Զելինսկին կհանդիպի նաև Թուրքիայում ապրող թաթարական համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև Պոլսի հունաց պատրիարք Բարդուղիմեոսի հետ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
2024թ առաջին եռամսյակում Թուրքիայից Հայաստան արտահանումերը կազմել են 124.000 դոլար:
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է Առաջին աշխարհամարտի ընթացքում Օսմանյան կայսրության կողմից իրականացրած ասորիների ցեղասպանությունը ճանաչող բանաձև
Անվտանգության տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես է տղամարդը հարձակվում ոստիկանի վրա։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ կայանալիք նիստի օրակարգում են երկրի ներքին և արտաքին զարգացումները։
ԺՀԿ-ի առաջնորդը Թուրքիայի նախագահի հետ մի շարք քննարկումներ է ունենալու ինչպես երկրի ներքին, այնպես էլ արտաքին հարցերի հետ կապված։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |