Տարածաշրջան10:57, 08 Օգոստոս 2019
Էրդողանը՝ Զելինսկուն. «Մենք չենք ճանաչելու Ղրիմի անեքսիան»
Անկարայում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսկու հանդիպումը։ Սա երկու նախագահների առաջին հանդիպումն է։ Հանդիպումից հետո կողմերը մամուլի ասուլիս են տվել, որի ընթացքում պարզվել է, որ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող տարբեր հարցեր, այդ թվում տարածաշրջանային մի շարք խնդիրներ։
Էրդողանը մամուլի ասուլիս ժամանակ տեղեկացրել է, որ Զելինսկու հետ քննարկվել են ոչ միայն Դոմբասում տիրող իրավիճակը, այլև Ղրիմի հարցը։
«Մենք չճանաչեցինք Ղրիմի անեքսիան և չենք էլ ճանաչելու։ Ղրիմի թաթարները մշակութային և մարդկային տեսանկյունից Ուկրաինային և Թուրքիային կապող կարևոր տարեր են։ Մեզ համար կշարունակի առաջնահերթություն համարվել Ղրիմում մեր ազգակիցների ներկայության շարունակականության, ինչպես նաև նրանց ինքնության, մշակույթի և ազատության պաշտպանության երաշխավորումը»,- ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Դոմբասում ընթացող բախումներին վերջ կդրվի։ Էրդողանը հույս է հայտնել, որ խնդիրը կկարգավորվի միջազգային իրավունքին համապատասխան՝ պահպանելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ Նա աջակցություն է հայտնել Դոմբասի խնդրի կարգավորմանը միտված Մինսկի գործընթացին։
Ասուլիսի ժամանակ Զելինսկին թուրքական կողմին կոչ է արել ներդրումներ իրականացնել Դոնբասում և առհասարակ Ուկրաինայում։
Զելինսկին կհանդիպի նաև Թուրքիայում ապրող թաթարական համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև Պոլսի հունաց պատրիարք Բարդուղիմեոսի հետ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նյութական և մարդկային կորուստների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
AFAD-ի հաղորդմամբ՝ այն տեղի է ունեցել Մալաթիայի Բաթթալգազի շրջանում:
Ինչպես հայտնում է AFAD-ը, այն գրանցվել է Մուղլա նահանգի Դաթչա շրջանում:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիան շարունակում է քննադատորեն արձագանքել Էգեյան ծովում Հունաստանի վարած քաղաքականությանը։
Ընդդիմադիր շրջանակներում պտտվում են լուրեր, որոնց համաձայն՝ ԱԶԿ-ի ներսում լարված մթնոլորտ է տիրում:
Թուրքիայում իշխող կուսակցության հետ դաշինքի մեջ գտնվող MHP-ի առաջնորդն անդրադարձել է վերջերս Իրանի և Իսրայելի միջև ծագած լարվածությանը:
ԵՄ անդամ պետությունը նման քայլի է գնացել` ի պատասխան Թուրքիայի կողմից Օսման Քավալայի և Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման մասին եվրադատարանիի որոշումների անտեսմանը։
Ի լրումն հարվածային գործառույթների՝ «KEMANKEŞ 2-» հրթիռը կարող է օգտագործվել տվյալների հավաքագրման և փոխանցման համար:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |