Տարածաշրջան14:39, 07 Օգոստոս 2019
Սիրիայում անվտանգության գոտու վերաբերյալ թուրք-ամերիկյան բանացկությունները ավարտվում են

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտու պայմանների վերաբերյալ թուրք-ամերիկյան բանակցություններին։
Բանակցություները ընթանում են Թուրքիայի պաշտպանության նախարարությունում։ Դրանք մեկնարկել էին օգոստոսի 5-ից։ Անվտանգության գոտու պայմանների վերաբերյալ ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև առկա են մի շարք անհամաձայնություններ, որոնց շուրջ բանակցելու նպատակով ԱՄՆ-ի պատվիրակությունը ժամանել է Անկարա: Ամերիկյան պատվիրակությունը գլխավորում է Սիրիայում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին։
«Օգոստոսի 5-ին թուրք ամերիկյան զինվորական պատվիրակությունների միջև բանակցություններ էին սկսել և դրանք շարունակվում են։ Ակնկալում ենք, որ մոտակա ժամանակներս դրանք կավարտվեն։ Այս բանակցությունների ընթացքում բոլոր մեր տեսակետները և պահանջները հայտնեցինք մեր զրուցակիցներին»,- ասել է Աքարը։
Աքարը, խոսելով անվտանգության գոտու վերաբերյալ Թուրքիայի պահանջների մասին, ասել է, որ այն պետք է ունենա 30-40 կմ խորություն, YPG-ի զինյալներին տրամադրված ծանր զենքերը պետք է հավաքվեն, իսկ քուրդ զինյալները պետք է դուրս գան այդ տարածներից։
«Այս հարցում ամերիկացի գործընկերներից ակնկալում ենք դաշնակցային, ռազմավարական և գործըներային ոգուն համապատասխան վերաբերմունք։ Բացի զենքերի հետ վերցնելուց, ակնկալում ենք նաև, որ YPG-ին ցաւցաբերվող աջակցությանը վերջ կդրվի», ասել է Թուրքիայի ՊՆ-ի ղեկավարը։
Աքարը նաև հիշեցրել է, որ իրենք երբեք թույլ չեն տա, որ Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածնքները միավորվեն։
Անդրադառնալով Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողություն սկսելու հնարավորությանը՝ Աքարը նշել է, որ իրենք ցանկանում են ամերիկացի գործընկերների հետ համագործակցել, սակայն եթե դա չստացվի, ապա իրենք երկրի թուրք ազգր և տարածաշրջանում բարեկամ և եղբայր ժողովուրդների անվտանգությունը և խաղաղությունը ապահովելու տեսանկյունից կանեն այն, ինչ պահանջվում է իրենցն և որի մասին բազմիցս բարձրաձայնել են: Թուրքիայի ՊՆ-ն շեշտել է, որ այդ հարցում իրենց, պատրաստությունները, ստորաբաժանումների տեղակայումն ու դիրքավորումը ավարտված է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:

Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։
Մասնագետներն ահազանգում են, եթե անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն, ապա կենցաղային և տնտեսական լուրջ խնդիրներ ի հայտ կգան:
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |