Տարածաշրջան12:27, 07 Օգոստոս 2019
Ստամբուլում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել վիզաների ազատականացման մասին

Ինչպես հայտնի է՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 25-ին ստորագրել էր հրամանագիր ծառայողական և հատուկ անձնագրեր ունեցող Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկման մասին։
Ծառայողական և հատուկ անձնագրեր ունեցող Թուրքիայի քաղաքացիների համար վիզաների չեղարկման հրամանագրի ստորագրումից հետո հայտնի է դարձել նաև, թե երբ կվերանա վիզային ռեժիմը սովորական անձնագիր ունեցող քաղաքացիների համար։
Ըստ Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատան տարածած հայտարարության՝ Թուրքիայի քաղաքացիները օգոստոսի 7-ից կարող են առանց վիզայի մուտք գործել Ռուսաստանի Դաշնության տարածք և կարող են մնալ երկրում 30 օր։
Բացի այդ՝ Ռուսաստանում Թուրքիայի քաղաքացիների կացության ժամանակահատվածը յուրաքանչյուր 180 օրվա մեջ չպետք է գերազանցի 90 օրը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրդողանն ասել է, որ Թուրքիան կշարունակի հյուրընկալել բանակցությունները Ստամբուլում, երբ բանակցող կողմերը կորոշեն հարմար ժամկետներ։

Ահմեդ ալ-Շարան խոսել է Իսրայելի կողմից Դամասկոսի վրա իրականացրած օդային հարձակումներից։

Թուրքիայի նախագահը նշել է, որ շարունակում են աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» խոսնակը գործընթացի հնարավոր շարունակականությունը կապել է Թուրքիայի գործողությունների հետ։
Սոցհարցման մասնակիցների մեծ մասը կարծում է, որ Թուրքիայի վրա հնարավոր հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն օգնության չի գա:
«Ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու» հոդվածի քրվարույթի շրջանակներում ձերբակալված ընդդիմադիր գործիչը դատապարտվել է բոլորովին այլ մեղադրանքով։
Էրդողան. «Դեմոգրաֆիայի խնդիրը մեր ազգի համար քիչ-քիչ վերածվում է գոյության մարտահրավերի»
ՔԲԿ-ի զինյալների առաջին խումբը հուլիսի 11-ին էր Իրաքյան Քուրդիստանի Սյուլեյմանիե քաղաքում զենքերը հանձնել թուրքական կողմին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |