Իրավական11:43, 07 Օգոստոս 2019
Բրազիլիան մերժել է գյուլենականության մեջ մեղադրվողին Թուրքիային արտահանձնելու պահանջը

Բրազիլիայի բարձրագույն դաշնային դատարանը մերժել է Թուրքիայիում ահաբեկչական կառույց համարվող «գյուլենական համայնքի» անդամ լինելու մեջ մեղադրվող Ալի Սիփահիին` Թուրքիա վերադարձնելու պահանջը:
Դատարանը վճռել է, որ որևէ երաշխիք չկա, որ Թուրքիայում Սիփահիի նկատմամբ արդար դատավարություն կիրականացվի:
Որոշումը ընդունվել է 5 դատավորի միաձայն քվեարկության արդյունքում:
Դատավոր Էդսոն Ֆաչինը ասել է. «Որևէ երաշխիք չկա, որ Թուրքիային արտահանձնելու դեպքում նշյալ անձի նկատմամբ անկախ դատարանի կողմից չեզոք դատավարություն կիրականացվի»:
Նշվում է, որ Բրազիլիայի գլխավոր դատավարությունը նույնպես միջնորդություն էր ներկայացրել արտահանձնել Սիփահիին Թուրքիային, սակայն որպես հիմնավորում ցույց էր տրվել, որ չկա որևէ փաստարկ, որը կապացուցի վերջինիս մասնակցությունը` «գյուլենականների կողմից կազմակերպված ահաբեկչական գործողությանը»:
31-ամյա գործարար Ալի Սիփահին 12 տարի է` ապրում է Բրազիլիայում:
Աղբյուրի փոխանցմամբ` մի որոշ ժամանակ բանտում մնալուց հետո այս տարի ազատ է արձակվել մինչև Բրազիլիայի բարձրագույն դաշնային դատարանի վճիռը:
Սիփահիի փաստաբանի խոսքով` իր պաշտպանյալը «Ասիա» բանկում գումարի տեսքով ավանդ դնելու համար մեղադրվում է կազմակերպության անդամ լինելու մեջ:
Բրազիլիական թերթը գրում է, որ երկրում գյուլենական համայնքի շուրջ 300 ներկայացուցիչ է ապրում, որից 10-ին Թուրքիան պահանջում է արտահանձնել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |