Տարածաշրջան17:44, 06 Օգոստոս 2019
Էրդողանը խոսել է Սիրիայում հավանական նոր ռազմական գործողություն սկսելու մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել 11-րդ անգամ անցկացվող դիվանագիտների կոնֆերանսի ընթացքում՝ անդրադառնալով երկրի արտաքին քաղաքականությանը, այդ թվում նաև Սիրիայում հավանական նոր ռազմական գործողություն սկսելուն և ԱՄՆ-ի հետ հարաբերություններին:
Սիրիայի հարցի վերաբերյալ Էրդողանը նշել է, որ Թուրքիան պարտավոր է նախաձեռողականություն ցուցաբերել ոչ միայն սեփական ապագայի, այլև տարածաշրջանային խաղաղության և հանգստության համար: Նա շեշտել է, որ անհրաժեշտության դեպքում ուժի կիրառմամբ պաշտպանելու են երկրի ազգային շահերը և Սիրիայի հյուսիսում «ահաբեկչությունը» վերացնելը Թուրքիայի համար առաջնահերթ խնդիր է: Էրդողանն ակնարկել է նոր ռազմական գործունեություն սկսելու հավանականության մասին՝ նշելով. ««Եփրատի վահան» և «Ձիթենու ճյուղ» գործողություններով սկսված գործընթացը շատ մոտ ապագայում մեկ այլ մակարդակի կհասցնենք»:
Էրդողանը, խոսելով Թուրքիայի կողմից գնված ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի շուրջ ստեղծված իրավիճակի և դրա պատճառով թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների մասին, նշել է, որ ԱՄՆ-ից ակնկալում են քայլեր, որոնք վայել են իսկական դաշնակցին։
Նա հետևյալ շեշտադրումներն է արել. «Չկան տվյալներ, որոնց համաձայն, S-400-ները վնաս են հասցնելու F-35-ներին և ՆԱՏՕ-ին։ S-400-ներ գնելով Թուրքիան իր անվտանգության հարցում ոչ թե ռազմավարական քայլ է արել, այլ զուտ բիզնես գործարք է կնքել։ Հենց մեր դաշնակիցների անզիջում վերաբերմունքն է ստիպել նման քայլի գնալ: Հույս ունեմ, որ Թրամփն իր ճիշտ դիրքորոշմամբ թույլ չի տա, որ մեր հարաբերությունները S-400-ների խնդրի պատանդը դառնան: ԱՄՆ-ից ակնկալում ենք, որ ինչպես FETÖ-ի առաջնորդներին (նկատի ունի ԱՄՆ-ում բնակվող իսլամի հայտնի քարոզիչ, գյուլենական համայնքի առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին) Թուրքիա արտահանձնելու, այնպես էլ PKK/YPG ահաբեկչական կազմակերպությանը (նկատի ունի Սիրիայի քրդական ուժերին, որոնց նույնականացնում են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հետ) զինելու դադարեցման ուղղությամբ հստակ քայլեր կանի»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Թուրքիայի արևելյան Թոքաթ նահանգում 3-րդ երկրաշարժն է գրանցվել 1 օրում: Կան ավերածություններ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիան շարունակում է քննադատորեն արձագանքել Էգեյան ծովում Հունաստանի վարած քաղաքականությանը։
ԵՄ անդամ պետությունը նման քայլի է գնացել` ի պատասխան Թուրքիայի կողմից Օսման Քավալայի և Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման մասին եվրադատարանիի որոշումների անտեսմանը։
Մշտադիտարկման համատեղ կենտրոնը հիմնվել էր 2020թ. 44-օրյա պատերազմից հետո։
Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող տեղեկագրի՝ Թուրքիային վերաբերող հատվածին։
Առաջիկայում սպասվում է Էրդողանի այցն Իրաք, որտեղ քննարկվելու է քուրդ զինյալների դեմ ցամաքային գործողություններըի հարցը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |