Ռազմական10:38, 01 Օգոստոս 2019
ԱՄՆ-ը 4 միավոր «Chinook» բեռնատար ուղղաթիռ է մատակարարել Թուրքիային

Ամերիկյան «Boeing» ընկերությունը հայտարարել է, որ ևս 4 միավոր CH-47F «Chinook» ռազմական բեռնատար ուղղաթիռ է մատակարարվել Թուրքիա:
Այս մասին գրառում է կատարել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանությունը իր Twitter-ի միկրոբլոգում:
Նշվում է, որ CH-47F «Chinook» ռազմական բեռնատար ուղղաթիռները ուղարկվել են Իզմիրի նավահանգստի ցամաքային ուժերի հրամանատարությանը:
«Թուրքիան այժմ ունի ամենանոր և ամենազարգացած օդային փոխադրամիջոցներից մեկը»,- ասված է դեսպանության հայտարարության մեջ:
Գրառմանը կից նաև տեսանյութ է հրապարակվել:
Հավելենք, որ CH-47 «Chinook» ուղղաթիռներն արտադրվում են դեռևս 1960-ական թվականներից, սակայն նշված տեսակը ուղղաթիռների վերջին արդիականացումներից մեկն է և կարող է տեղափոխել 33-55 մարդ:
Today, Turkish Land Forces took delivery of four more U.S. Boeing CH-47F Chinook helicopters at the port of Izmir. Turkey now has eleven of the newest and most advanced heavy lift rotary wing aircraft available. @US_EUCOM @USArmy @USArmyEurope pic.twitter.com/H7vkdxTRhE
— US Embassy Turkey (@USEmbassyTurkey) July 31, 2019
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։

Իսրայելի զինված ուժերում շուրջ 20 տարի ծառայած, այժմ Երուսաղեմի ռազմավարության և անվտանգության ինստիտուտը ղեկավարող Էրան Լերմանը խոսել է Իսրայել-Թուրքիա հնարավոր առճակատման մասին։

Թուրքիայի կողմից 2019-ին ՌԴ-ից գնված, բայց գործնականում այդպես էլ չօգտագործված հակաօդային պաշտպանության համակարգերի շուրջ նոր զարգացումներ կան։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |