Մշակութային13:41, 01 Օգոստոս 2019
Վանում 2750 տարվա վաղեմության գերեզմաններ են հայտնաբերվել
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Վանի Չավուշթեփե բերդում (հայկական անվանումներով Սարդուրիխինիլի կամ Հայկաբերդ) իրականացվում են հնագիտական պեղումներ։
Ըստ պեղումների աշխատանքը գլխավորող թուրք պրոֆեսոր Ռաֆեթ Չավուշօղլուի՝ 2750 տարվա վաղեմություն ունեցող գերեզմանները բացահայտում են թաղումն իրականացնելու չորս տարբեր ձև, որոնք կիրառվել են ուրարտական շրջանում։ Առաջինը՝ դիակիզումից հետո մոխիրը կճուճի մեջ դնելով թաղելու ձևն է, երկրորդը՝ դամբարաններն են, երրորդը՝ զարդանախշ սենյակի տեսք ունեցող գերեզմանները և չորորդը՝ ուղղակի հողի մեջ թաղելը։
«Սա ի ցույց է դնում բազմաստված կրոնական համակարգ դավանող հասարակության հանդուրժողական մթնոլորտում թաղումներն իրականցնելու մշակույթը»,- նշել է թուրք պրոֆեսորը։
Բնականաբար, այս ամենը ներկայացվում է որպես հայկական մշակույթի հետ առնչություն չունեցող Ուրարտուի պատմամշակութային ժառանգություն։ Նշվում է, որ Չավուշթեփե (Հայկաբերդ) բերդը կառուցվել է Ուրարտուի արքա Սարդուրի 2-րդի օրոք։
Հիշեցնենք, որ ըստ ավանդության՝ Հայկաբերդն այն վայրն է, որտեղ Բելի դեմ հաղթական ճակատամարտից հետո Հայկ նահապետը հիմնել է Հայք դաստակերտը, որ անունով էլ շրջակա տարածքը կոչվել է Հայոց ձոր։ Ավելի ուշ Վանի հայկական թագավորության արքա Սարդուրի 2-րդը կառուցել է բերդը՝ անվանելով այն Սարդուրիխինիլի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայում։
Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյն ընդունել է ադրբեջանցի պաշտոնակից Անար Քերիմովին:
Հունաստանի արտգործնախարարն անդրադարձել է 2020թ. թանգարանից մզկիթի վերածված բյուզանդական հռչակավոր տաճարի թեմային։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրք-ֆրանսիական ճգնաժամից 5 ամիս անց Թուրքիայի նախագահը և Ֆրանսիայի նախագահըտեսակոնֆերանսի ձևաչափով առաջին անգամ հանդիպել են:
Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Դավիթ Զալկալիանին նշել է, որ Թուրքիան Վրաստանի աջակիցն է ու հիմնական ռազմավարական գործընկերը:
Թուրքիայի իշխանամերձ լրատվամիջոցներն այս միջադեպը շտապել են վերագրել ԱՄՆ-ի գյուլենական համայնքին։
Էրդողանը, ելույթ է ունեցել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 14-րդ գագաթնաժողովի ժամանակ։
Մարտի 2-ին Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահները հեռուստակոնֆերանս են անցկացրել՝ փորձելով հարթել երկկողմ հարաբերություններում առկա բազմաթիվ տարաձայնությունները։
Օրացույց
Հարցումներ
Արևելյան Միջերկրականում թուրք-հունական լարվածությունը կվերածվի՞ ռազմական բախման։
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |