Քաղաքական14:30, 30 Հուլիս 2019
Կարո Փայլանն այցելելու է Հարավային Ամերիկա

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը և իր քուրդ կուսակից Էբրու Գյունայը օգոստոսի 11-ից 24-ը աշխատանքային այցով գտնվելու են Հարավային Ամերիկայի մի շարք երկրներում։
Ինչպես հաղորդում է «Արեւելք» լրատվականը՝ ԺԴԿ-ի ներկայացուցիչները հանդիպումներ են ունենալու Արգենտինայի, Բրազիլիայի, Չիլիի և Ուրուգվայի քաղաքական և հասարակական գործիչների հետ։
Փայլանը և Գյունայը նաև հանդես են գալու դասախոսություններով՝ Թուրքիայում տիրող իրավիճակի, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքների վերաբերյալ։
Բոլոր երկրներում ԺԴԿ-ական գործիչները հանդիպելու են տեղի հայ համայնքների ներկայացուցիչների հետ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշենք, որ 2009-2015-ին Երխովը եղել է Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս, իսկ Թուրքիայում ՌԴ դեսպան է նշանակվել 2017-ի հունիսի 19-ին։

Իսրայելական մամուլը գրում է, որ Իսրայելի ազգային անվտանգության նախարարին ցանկացել են սպանել Թուրքիայից ստացված հրամանի հիման վրա։

Կողմերը քննարկել են Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ներուժը, տեղական և ազգային հնարավորությունների զարգացումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:
Իսրայելի զինված ուժերում շուրջ 20 տարի ծառայած, այժմ Երուսաղեմի ռազմավարության և անվտանգության ինստիտուտը ղեկավարող Էրան Լերմանը խոսել է Իսրայել-Թուրքիա հնարավոր առճակատման մասին։
Կողմերը քննարկել են Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ներուժը, տեղական և ազգային հնարավորությունների զարգացումը։
2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարն ու Ադրբեջանի էներգետիկայի նախարարն այցելել են Իզմիր նահանգում գտնվող «SOCAR Turkey»-ի արտադրական կայան:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |