Միջազգային10:32, 26 Հուլիս 2019
Պուտինը նոր արտոնություններ է սահմանել Ռուսաստան մեկնող Թուրքիայի քաղաքացիների համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկել է վիզային ռեժիմը՝ ծառայողական և հատուկ անձնագրեր ունեցող Թուրքիայի քաղաքացիների համար: Նախօրեին ստորագրված հրամանագրի համաձայն՝ վերջիններս կարող են առանց վիզայի Ռուսաստան այցելել ցանկացած նպատակով:
Թուրքիայում հատուկ անձնագրերը տրվում են պետական պաշտոնյաներին և նրանց ընտանիքի անդամներին՝ հինգ տարի ժամկետով: Դրանք հայտնի են նաև կանաչ անձնագիր անվամբ:
Ծառայողական կամ գորշ անձանգրերը տրվում են այն պետական պաշտոնյաներին, ովքեր որևէ պետական հանձնարարությամբ գործուղվում են արտասահման:
Նշենք, որ նախօրեին Թուրքիայի հետ վիզային ռեժիմի չեղարկման մասին էր հայտարարել նաև Ադրբեջանը: Այս երկրի ԱԳՆ-ի կողմից Թուրքիայի ԱԳՆ-ին ուղղված պաշտոնական նամակի համաձայն՝ Ադրբեջան մեկնող Թուրքիայի քաղաքացիների համար վիզայի անհրաժեշտությունը կչեղարկվի այս տարվա սեպտեմբերի 1-ից:
Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 24-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից ռուսական Su-24 ինքնաթիռի խոցման պատճառով Ռուսաստանը Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ էր սահմանել: Այդ համատեքստում 2016թ. հունվարի 1-ից չեղարկվել էր Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |