Մշակութային12:00, 24 Հուլիս 2019
Ստամբուլում Վանի Սուրբ Խաչ հայկական եկեղեցու լուսանկարների ցուցահանդես է կազմակերպվել

Ստամբուլում կազմակերպվել է Վանի Աղթամար կղզու և Սուրբ Խաչ հայկական եկեղեցու լուսանկարների ցուցահանդես: Այն մասն է կազմում Թուրքիայի նախագահականի հովանավորությամբ իրականացվող մշակութային նախագծի, որի նպատակը երկիրը միջազգային ասպարեզում ներկայացնելն է:
Ցուցահանդեսի բացումը նշանավորվել է Թոփքափը պալատի թանգարանին կից գտնվող Սուրբ Իրինայի եկեղեցում կազմակերպված միջոցառմամբ: Արարողությանը ներկա են գտնվել Թուրքիայի նախագահականի ներկայացուցիչներ, Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, Վանի նահանգապետ Մեհմեթ Էմին Բիլմեզը, ցուցահանդեսի լուսանկարների հեղինակ, լուսանկարիչ Իզզեթ Քերիբարը:
Միջոցառման ընթացքում նախ Սուրբ Խաչ եկեղեցու մասին պատմող վավերագրական ֆիլմ է ցուցադրվել, ապա ընթերցվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձը: Այնուհետև ելույթ է ունեցել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: «Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցին 1100 տարվա պատմություն է թողել թիկունքում և շարունակում է իր ընթացքը դեպի հազարամյակներ: Այս միջոցառումը շատ ավելին է, քան սովորական լուսանկարների ցուցահանդես: Սա միջազգային ասպարեզում ճանաչում ապահովելուն ուղղված ավելի մեծ նախագծի մի մասն է: Աշխարհը պետք է ավելի մոտիկից ճանաչի մեր երկրի մշակութային և քաղաքակրթական հարստությունները: Պատմությունն այս տարածաշրջանում է սկսվել և մեր ժողովրդի արմատները թաղված են այս հողերում», - իր խոսքում նշել է Մաշալյանը:
Միջոցառման շրջանակներում տպագրվել է Սուրբ Խաչ հայկական եկեղեցու պատմությունն ու ճարտարապետությունը մանրամասն նկարագրող գիրք, որում նաև բազմաթիվ լուսանկարներ են տեղ գտել: Բացի այդ՝ www.akdamarkilisesi.gov.tr հասցեով գործարկվել է կղզու և եկեղեցու մասին պատմող եռալեզու կայք՝ հայերեն, թուրքերեն և անգլերեն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։

Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։

Մզկիթում այրվող գիրքն ու գորգը նկատել է մի կին և սկսել բղավել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։
Մասնագետներն ահազանգում են, եթե անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն, ապա կենցաղային և տնտեսական լուրջ խնդիրներ ի հայտ կգան:
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |