Իրավական13:45, 24 Հուլիս 2019
Թուրքիայում 3 ամսում 213 լրագրող դատարանի առաջ է կանգնել

2019թ. երկրորդ քառորդի ընթացքում Թուրքիայում մամուլի և խոսքի ազատության ոտնահարումների վերաբերյալ զեկույց է հրապարակվել: Զեկույցի հեղինակը «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) իրավապաշտպան կազմակերպության Թուրքիայի ներկայացուցիչ և «Bianet»-ի թղթակից Էրոլ Օնդերօղլուն է:
Զեկույցի համաձայն՝ ապրիլ, մայիս և հունիս ամիսներին Թուրքիայում ձերբակալվել է 14, դատարանի առաջ է կանգնել 213 լրագրող: Նույն ժամանակահատվածում 10 լրագրող հարձակման է ենթարկվել:
Լրագրողների վերաբերյալ կայացված դատական որոշումներով 70 անձ ընդհանուր առմամբ դատապարտվել է 493 տարվա ազատազրկման: 197 լրագրողի համար դատարանին ներկայացվել է ծանր ռեժիմի ցմահ բանտարկության դատապարտելու պահանջ:
Արձանագրվել է, որ հուլիսի 1-ի դրությամբ թուրքական բանտերում մի քանի տասնյակ ազատազրկված լրագրողներ կան: Նրանց ամենից հաճախ առաջադրվող մեղադրանքը զինված կամ ահաբեկչական խմբավորման անդամ լինելը կամ նման խմբավորման քարոզչություն կատարելն է:
Զեկույցի հեղինակը հիշեցրել է, որ RSF-ի հեղինակած «Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում» Թուրքիան 180 երկրների շարքում 157-րդ տեղն է զբաղեցրել: «Թուրքիայում իշխանություններն իրենց վերահսկողության տակ են վերցրել դատական համակարգը, իսկ «TRT»-ի և «Anadolu»-ի նման կառույցները ավելի են հեռացվել իրենց անկախ և ժողովրդավարական բնույթից», - ասված է զեկույցի վերաբերյալ կատարված մամուլի հաղորդագրությունում:
Զեկույցում Թուրքիայի իշխանությունները մեղադրվել են մարտի 31-ին և հունիսի 23-ին անցկացված Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների ընթացքում լրագրողների դեմ կիրառված ֆիզիկական բռնության նկատմամբ անտարբեր մնալու մեջ: Արձանագրվել է նաև, որ վերջին երեք ամիսների ընթացքում Էրդողանին ուղղված քննադատությունների և նրա վերաբերյալ կարծիքների պատճառով 7 քաղաքացու մեղադրանք է առաջադրվել, նրանցից մեկը արդարացվել է, երկուսը այս պահին արդեն դատապարտվել են ազատազրկման:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։
Մասնագետներն ահազանգում են, եթե անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն, ապա կենցաղային և տնտեսական լուրջ խնդիրներ ի հայտ կգան:
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |