• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 08:36
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Մշակութային12:00, 24 Հուլիս 2019

Ստամբուլում Վանի Սուրբ Խաչ հայկական եկեղեցու լուսանկարների ցուցահանդես է կազմակերպվել

Ստամբուլում Վանի Սուրբ Խաչ հայկական եկեղեցու լուսանկարների ցուցահանդես է կազմակերպվել

Ստամբուլում կազմակերպվել է Վանի Աղթամար կղզու և Սուրբ Խաչ հայկական եկեղեցու լուսանկարների ցուցահանդես: Այն մասն է կազմում Թուրքիայի նախագահականի հովանավորությամբ իրականացվող մշակութային նախագծի, որի նպատակը երկիրը միջազգային ասպարեզում ներկայացնելն է:

Ցուցահանդեսի բացումը նշանավորվել է Թոփքափը պալատի թանգարանին կից գտնվող Սուրբ Իրինայի եկեղեցում կազմակերպված միջոցառմամբ: Արարողությանը ներկա են գտնվել Թուրքիայի նախագահականի ներկայացուցիչներ, Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, Վանի նահանգապետ Մեհմեթ Էմին Բիլմեզը, ցուցահանդեսի լուսանկարների հեղինակ, լուսանկարիչ Իզզեթ Քերիբարը: 

Միջոցառման ընթացքում նախ Սուրբ Խաչ եկեղեցու մասին պատմող վավերագրական ֆիլմ է ցուցադրվել, ապա ընթերցվել  է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձը: Այնուհետև ելույթ է ունեցել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: «Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցին 1100 տարվա պատմություն է թողել թիկունքում և  շարունակում է իր ընթացքը դեպի հազարամյակներ: Այս միջոցառումը շատ ավելին է, քան սովորական լուսանկարների ցուցահանդես: Սա միջազգային ասպարեզում ճանաչում ապահովելուն ուղղված ավելի մեծ նախագծի մի մասն է: Աշխարհը պետք է ավելի մոտիկից ճանաչի մեր երկրի մշակութային և քաղաքակրթական հարստությունները: Պատմությունն այս տարածաշրջանում է սկսվել և մեր ժողովրդի արմատները թաղված են այս հողերում», - իր խոսքում նշել է Մաշալյանը:

Միջոցառման շրջանակներում տպագրվել է Սուրբ Խաչ հայկական եկեղեցու պատմությունն ու  ճարտարապետությունը մանրամասն նկարագրող գիրք, որում նաև բազմաթիվ լուսանկարներ են տեղ գտել: Բացի այդ՝ www.akdamarkilisesi.gov.tr  հասցեով գործարկվել է կղզու և եկեղեցու մասին պատմող եռալեզու կայք՝ հայերեն, թուրքերեն և անգլերեն:

Աղբյուր`    dha.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին
17:27, 10 սեպ
Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)
15:26, 05 սեպ
Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
11:08, 02 սեպ
Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

Պատարագի մատուցման նախապատրաստական ​​աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}