Տարածաշրջան13:29, 24 Հուլիս 2019
Թրամփը ամերիկացի սենատորների հետ քննարկել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների հարցը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը «Հանրապետական» կուսակցության 45 սենատորների հետ քննարկել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը։ Հանդիպումը տևել է 1 ժամից ավել։
Պատժամիջոցների պատճառը ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի շուրջ ռուս-թուրքական գործարքն է։
Թեև հանդիպման բովանդակության վերաբերյալ առայժմ որևէ տեղեկություն չկա, այնուամենայնիվ, թուրքական աղբյուրը նշում է, որ քննարկվել է Թուրքիայի դեմ CAATSA օրենքի շրջանակներում պատժամիջոցներ կիրառելու հարցը։
CAATSA-ն օրենք է պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին։
Նշենք, որ օրեր առաջ հանրապետական 2 սենատորներ ներկայացրել էին Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |