Տարածաշրջան17:39, 24 Հուլիս 2019
«Մեր համբերության բաժակը լցվել է». Թուրքիայի արտգործանախարար

Սիրիայի հյուսիս-արևմուտքում անվտանգության գոտի ստեղծելու մասին ԱՄՆ-ի նոր առաջարկը, թուրքական իշխանություններին չի գոհացնում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Նիկարագուայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Երեք օր առաջ Թուրքիայում էր գտնվում Սիրիայում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆֆրին և թուրքական կողմի հետ այդ հարցով բանակցություններ վարում։
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Սիրիայում անհրաժեշտ է 32կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծել:
«ԱՄՆ-ի առաջարկները մեզ չեն բավարարում։ Անվտանգության գոտու խորությունը և այն հարցը, թե անվտանգության գոտին ում վերահսկողության տակ պիտի անցնի, բավականին նուրբ խնդիրներ են։ Մենք չկարողացանք հասնել հաաձայնության»,-ասել է Չավուշօղլուն։
Ըստ մամուլի՝ թուրք-ամերիկյան բանակցությունների ժամանակ կողմերը համաձայնության չեն հասելանվտանգության գոտու խորության, ինչպես նաև այդ գոտին ում վերահսկողությանը հանձնելու հարցերում։ Անհամաձայնություններ են եղել նաև Սիրիայի Մանբիչ քաղաքից Սիրիայի քրդական ուժերի՝ «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական թևը համարվող «Ժողովրդական ինքնապաշտանության ջոկատի» (YPG) զինյալների դուրս բերման հարցում։
Չավուշօղլուն հիշեցրել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ նախկինում ձեռք էր բերվել համաձայնություն Սիրիայի Մանբիչ քաղաքի ճանապարհային քարտեզի հարցում, ըստ որի՝ Սիրիայի քուրդ զինյալները պետք է դուրս գային այնտեղից և Եփրատ գետի արևելյան հատվածից: Նույն կերպ քուրդ զինյալները պիտի դուրս գային Եփրատի արևելյան հատվածից։ Իսկ Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտին պետք է ներառեր Մանբիչն ու Սիրիայի արևելքը։
«Մեր համբերության բաժակը լցվել է։ Օր առաջ պետք է համաձայնության գալ անվտանգության հարցի շուրջ, հակառակ դեպքում Թուրքիան կանի այն, ինչ պիտի անի»,- եզրափակել է թուրք նախարարը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:

50 գյուղից կաղմված ցանկում Թուրքիայի Օրթահիսարը զբաղեցրել է 40-րդ հորիզոնականը։

Ապրիլին ջրամբարների լցվածությունը կազմում էր 82 տոկոս իսկ հիմա՝ հազիվ 24 տոկոս։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Հայդար Ալթընթաշի համոզմամբ՝ Թուրքիան այսօր կանգնած է պատմական հնարավորության առաջ։
Նշվում է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շրջանակում Ադրբեջանում կառուցվող 110․4 կմ երկաթգիծը և 104 կմ ավտոճանապարհի նախագծերը ևս «Քալյոն» ընկերությունն է իրականացնում։
Մոռացված թղթապանակը, որի մեջ եղել են գաղտնի տեղեկություններ, հայտնաբերվել է օդանավակայանի աշխատակիցների կողմից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |