Ռազմական16:46, 23 Հուլիս 2019
S-400-ների թեման Twitter-ում ամենաքննարկված թեմաներից մեկն է

Ռուսաստանից գնված S-400 ՀՕՊ համակարգերը մեծ հետաքրքրություն են առաջացրել ոչ միայն քաղաքական շրջանակներում, այլև Թուրքիայի բնակչության շրջանում: Թվային մամուլի մոնիտորինգի և ուսումնասիրության «DeepHaber» կենտրոնի կատարած մի հետազոտության համաձայն՝ հուլիսի 1-ից 22-ն ընկած ժամանակահատվածում թուրքական մամուլում թեմայի վերաբերյալ 48.797 լուր է հրապարակվել:
Այդ լուրերի ընթերցումների ընդհանուր քանակը կազմել է 684 մլն 178.713: S-400 -ների վերաբերյալ լուրերը 917 լրատվակայքի գլխավոր էջում են մնացել 510.191 ժամ 55 րոպե:
Միաժամանակ պարզվել է, որ Twitter-ում նույն ժամանակահատվածում թեմայի վերաբերյալ 63.289 գրառում է հրապարակվել, որոնք ընթերցվել են 19 մլն 909.077 մարդու կողմից:
Այդ գրառումներ հուզական ուսումնասիրությունից պարզվել է, որ դրանցից 55.181-ը դրական, 8.108-ը՝ բացասական հուզական երանգավորում են ունեցել: Այսպիսով, ռուսական ՀՕՊ համակարգերի թեման տեղ է գտել հուլիսին Twitter-ում ամենից շատ քննարկված թեմաների ցանկում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կայացել է «մեկ Լիբիա, մեկ բանակ» կարգախոսի ներքո իրականացվող համատեղ աշխատանքների շրջանակներում։

Թուրքիայի ՊՆ ղեկավարն Անկարայում հանդիպում է ունեցել իր ճապոնացի պաշտոնակցի հետ։

Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։
Մասնագետներն ահազանգում են, եթե անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն, ապա կենցաղային և տնտեսական լուրջ խնդիրներ ի հայտ կգան:
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |