Իրավական17:20, 23 Հուլիս 2019
INTERPOL-ը չեղարկել է Թուրքիայի կողմից հետախուզվող քուրդ գործչի նկատմամբ կարմիր ծանուցումը

INTERPOL-ը չեղյալ է հայտարարել Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) նախկին համանախագահ Սալիհ Մուսլիմի նկատմամբ սահմանած կարմիր ծանուցումը։
Կարմիր ծանուցումը ենթադրում է տվյալ անձին ներառել կարմիր ցուցակում և միջազգային հետախուզում տալ:
Ուշագրավ է, որ INTERPOL-ը մերժել է 134 անձի նկատամբ միջազգային հետախուզում հայտարարելու Թուրքիայի դիմումները:
Քրդական աղբյուրները նշում են, որ Մուսլիմի փաստաբանը հայտարարել է, որ INTERPOL-ը լուրջ չի վերաբերվում Մուսլիմի նկատմամբ Թուրքիայի մեղադրանքներին։ Այդ իսկ պատճառով նման որոշում է կայացվել։
2018-ի փետրվարի 13-ին Թուրքիան Սալիհ Մուսլիմին ընդգրկել էր հետախուզման մեջ գտնվող հանցագործների «կարմիր ցուցակում» և պահանջել, որ նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարվի: Թուրքիայի ղեկավարությունը 4մլն թուրքական լիրա (մոտ 1մլն դոլար) էր խոստացել այն կողմին, ով կձերբակալեր քուրդ քաղաքական գործչին և կարտահանձներ իրեն։
Նա մեղադրվում էր Անկարայում ահաբեկչության փորձ անելու մեջ։ Անկարայի ծանր հանցանքների դատարանը Մուսլիմին մեղադրում էր «349 մարդու դեմ սպանության փորձ» կատարելու մեջ։
Նախորդ տարի, երբ Մուսլիմը մեկնել էր Չեխիա տեղի իրավապահ մարմինները Թուրքիայի պահանջով նրան ձերբակալել էին, սակայն հետո չեխական դատարանը Մուսլիմին արդարացրեց, որից հետո քուրդ գործիչը մեկնեց Գերմանիա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։
Մասնագետներն ահազանգում են, եթե անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն, ապա կենցաղային և տնտեսական լուրջ խնդիրներ ի հայտ կգան:
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |