Քաղաքական13:42, 23 Հուլիս 2019
Թուրքիայի ընդդիմությունը կարծում է, որ S-400-ների մատակարարմամբ կախում կառաջանա Ռուսաստանից
Թուրքիայի քաղաքական շրջանակներում շարունակվում է քննարկվել Ռուսաստանի կողմից Թուրքիային մատակարարվող ռուսական «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի խնդիրը։
Չնայած այն բանին, որ Թուրքիայի իշխանությունների կողմից ռուս-թուրքական գործարքը բավական մեծ խանդավառությամբ ընդունվեց, ընդդիմադիր շրջանակներում այդ հարցով որոշակի մտահոգություններ կան։
Թեմային անդրադարձել է Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն։ Վերջինս նշել է, որ այս գործարքը իր բացասական կողմը նույնպես ունի, քանի որ սրանով ավելի է մեծանում Թուրքիայի կախվածությունը Ռուսաստանից։
«Արտաքին քաղաքականության մեջ լուրջ խոչընդոտի առջև ենք կանգնած։ Արտաքին քաղաքականությունը պետք է ղեկավարվի ողջամտությամբ։ Եթե Թուրքիան անվտանգության առումով խնդիրներ ունի, կարող է գնել «S-400», բայց դա չպիտի կախվածություն առաջացնի Ռուսաստանից»։
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ից սկսած Ռուսաստանը շարունակում է Թուրքիային մատակարարել S-400-ների մասերը։ Վերջերս էլ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիային մատակաարված այդ համակարգերը կգործարկվեն 2020-ից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորումը հաղորդագրություն է տարածել Արդարադատության միջազգային դատարան Իսրայելի դեմ հարուցված գործին։
Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը մեծ արձագանք է գտել համաշխարհային մամուլում։
Ըստ Մուրթա Բարդաքչըի՝ հայ և թուրք ժողովուրդների միջև «արյուն» է մտել, իսկ արյունը Արևելքում երբեք չի մոռացվում:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Լոգիստիկ կենտրոնի շնորհիվ Թուրքիան դարձել է աշխարհում 3-րդ երկիրը, որը սկսել է օգտագործել պահեստների կառավարման բարձր տեխնոլոգիական համակարգը:
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորումը հաղորդագրություն է տարածել Արդարադատության միջազգային դատարան Իսրայելի դեմ հարուցված գործին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |