Իրավական11:57, 22 Հուլիս 2019
Թուրքիայում 1 տոննա մարիխուանա է առգրավվել

Թուրքիայի Բաթման քաղաքում մի բեռնատարում կատարված խուզարկության արդյունքում մեծ քանակությամբ թմրանյութ է հայտնաբերվել:
Բաթմանի նահանգային անվտանգության վարչության թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները Բաթմանի մուտքի մոտ կանգնեցրել են վարորդ Ա.Յ.-ի մեքենան:
Ոստիկանական հատուկ վարժեցված շների մասնակցությամբ կատարված խուզարկությամբ մեքենայում հայտնաբերվել է պլաստիկե խողովակների մեջ թաքցված 1 տոննա մարիխուանա տեսակի թմրանյութ:
Վարորդը ձերբակալվել է, թմրանյութն՝ առգրավվել: Ըստ աղբյուրի՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության այս դեպքը կարող է առնչություն ունենալ Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |