Ռազմական17:43, 17 Հուլիս 2019
Ռուսաստանը հայտնել է Թուրքիային ռազմական ինքնաթիռներ վաճառելու պատրաստակամության մասին

Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային ռազմական ինքնաթիռներ վաճառել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովը։ Նա նշել է, որ կողմերը կարող են բանակցություններ սկսել՝ Թուրքիային ռուսական արտադրության ռազմական ինքնաթիռների մատակարարման պայմանագրի քննարկման համար։
Պատասխանելով Թուրքիային նոր հակաօդային պաշտպանական համակարգերի կամ ռազմական ինքնաթիռների մատակարարաման հավանականության մասին հարցին՝ Բորիսովը մասնավորապես ասել է․ «Ինչու՞ ոչ, հնարավոր է։ Մենք արդեն դրա հավանակությունը ապացուցող մի օրինակ ունենք»։
Նշենք, որ ռուսական արտադրության S-400 ՀՕՊ համակարգերի մասերի մատակարարումը Թուրքիային շարունակվում է։ Գործընթացը մեկնարկել է հուլիսի 12-ին և մինչ օրս արդեն 14 ռազմական բեռնատար ինքնաթիռ է Ռուսաստանից Թուրքիա ուղարկվել։
Առայժմ հայտնի չէ, թե ընդհանուր առմամբ քանի բեռնատար ինքնաթիռ պետք է ուղարկվի Թուրքիա։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի վաղ հայտարարել էր, որ համակարգերի տեղակայման գործընթացը նախատեսվում է ավարտել 2020թ․ ապրիլին։
Հիշեցնենք, որ ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի գնման պատճառով լարվել են թուրք-ամերիկյան հարաբերությունները։ ԱՄՆ-ը սպառնում էր, որ S-400-ների ձեռքբերման դեպքում Թուրքիային կհեռացնի F-35 ռազմական ինքնաթիռների նախագծից։ Թուրքիան, այնուամենայնիվ, անտեսեց այդ սպառնալիքները՝ դրանով իսկ կասկածի տակ դնելով ԱՄՆ-ից F-35 ինքնաթիռներ ձեռք բերելու հավանականությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Թուրքիայի նպատակները և տարածաշրջանային ներկայությունը երկար ժամանակ սպառնալիք է ստեղծելու Իսրայելի անվտանգության համար»:

Համաձայնագիրը ներառում է Լիբիայի բանակի կարողությունների բարձրացմանն ուղղված ծրագրեր։

Գործընթացը մեկնարկել է հուլիսի 11-ին Իրաքի հյուսիսում գտնվող Սուլեյմանիե նահանգում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գործընթացը մեկնարկել է հուլիսի 11-ին Իրաքի հյուսիսում գտնվող Սուլեյմանիե նահանգում:
Տեղացիները նշում են, որ նախկինում գյուղից-գյուղ գնում էին նավակով, իսկ այժմ՝ ոտքով։
Դատարանը հայտնել է, որ խնդրի վերաբերյալ նախնական որոշում կկայացվի մինչև 2025-ի օգոստոսի 8-ը։
«Թուրքիայի նպատակները և տարածաշրջանային ներկայությունը երկար ժամանակ սպառնալիք է ստեղծելու Իսրայելի անվտանգության համար»:
Համաձայնագիրը ներառում է Լիբիայի բանակի կարողությունների բարձրացմանն ուղղված ծրագրեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |