Ռազմական10:12, 17 Հուլիս 2019
Թրամփը որոշեց Թուրքիային չվաճառել ամերիկյան F-35 կործանիչները

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Ռուսաստանի կողմից Թուրքիային վաճառած S-400 ՀՕՊ համակարգերի շուրջ ստեղծված իրավիճակը։
Ինչպես գիտենք, օրերս Ռուսաստանը սկսել է բեռնատար ինքնաթիռներով Թուրքիա ուղարկել այդ համակարգերի մասերը:
Սպիտակ տանը տեղի ունեցած ժողովի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ ի պատասխան ռուս-թուրքական այդ գործարքի, ԱՄՆ-ն Թուրքիային չի վաճառի թուրք-ամերիկյան պայմանագրով նախատեսված նոր սերնդի ամերիկյան F-35 մարտական օդանավերը։
Թրամփը ստեղծված իրավիճակում մեղադրանքներ է հնչեցրել ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի հասցեին՝ նշելով, որ նրանք սխալ քայլ են արել, երբ ժամանակին Թուրքիային չեն վաճառել ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգերը։ Դրա հետևանքով է, որ Թուրքիան դիմել է Ռուսաստանին ու բանակցություներ վարել S-400-ների համար:
«Դժվար կացության մեջ է թե ԱՄՆ-ն, և թե Թուրքիան, սակայն ցանկանում եմ ասել հետևյալը. ԱՄՆ-ն F-35-ները չի վաճառելու, քանի որ Ռուսաստանը զենք է վաճառել ՆԱՏՕ-ի անդամին։ Մենք աշխատում ենք ստեղծված բարդ իրավիճակի ուղղությամբ։ Կտեսնենք դեռ, թե ինչ կլինի, բայց իրավիճակը, իրոք, արդարացի չէ»։
Թեմային արձագանքել է նաև ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Մորգան Օրթագուսը՝ նշելով, որ առայժմ հայտնի չէ, թե ինչ պատժամիջոցներ են կիրառվելու Թուրքիայի դեմ։ Շեշտել է, որ ԱՄՆ-ի նախագահը կկայացնի «անհրաժեշտ որոշում ամերիկյան օրենքներին համապատասխան»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական «TCG Akhisar» ռազմանավն ունի մոտ 100 մետր երկարությամբ և կշռում է 2300 տոննա։

Ըստ Ֆրիդրիխ Մերցի՝ վաճառքի թույլտվության գործընթացը դրական ընթացքի մեջ է:

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» խոսնակը գործընթացի հնարավոր շարունակականությունը կապել է Թուրքիայի գործողությունների հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» խոսնակը գործընթացի հնարավոր շարունակականությունը կապել է Թուրքիայի գործողությունների հետ։
Սոցհարցման մասնակիցների մեծ մասը կարծում է, որ Թուրքիայի վրա հնարավոր հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն օգնության չի գա:
«Ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու» հոդվածի քրվարույթի շրջանակներում ձերբակալված ընդդիմադիր գործիչը դատապարտվել է բոլորովին այլ մեղադրանքով։
Էրդողան. «Դեմոգրաֆիայի խնդիրը մեր ազգի համար քիչ-քիչ վերածվում է գոյության մարտահրավերի»
ՔԲԿ-ի զինյալների առաջին խումբը հուլիսի 11-ին էր Իրաքյան Քուրդիստանի Սյուլեյմանիե քաղաքում զենքերը հանձնել թուրքական կողմին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |