Գիտակրթական14:00, 09 Հուլիս 2019
Եվրոպայի հայերի համագումարը դեմ է Կիպրոսի «Մելքոնյան վարժարանի» փակմանը

Եվրոպայի Հայերի Համագումարը հայտարարել է, որ միանում է մելքոնյացիների բողոքին և դեմ արտահայտվում Կիպրոսի «Մելքոնյան վարժարանի» փակմանը:
«Եվրոպայի Հայերի Համագումարը» իր անվերապահ զորակցությունն է հայտնում իրենց ինքնությունը և մայրենի լեզուն պահելու համար ոտքի ելած մեր պայքարող հայրենակիցներին, որոնք բողոքում են Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) կողմից դպրոցի փակման որոշման դեմ եւ պահանջում այս հույժ կարեւոր կրթական օջախի վերաբացումը»,- ասված է համագումարի տարածած գրավոր հայտարարության մեջ:
Ահազանգ է հնչեցվում նաև Սպահանի Հայոց թեմի թեմական խորհրդի որոշումով փակվում Շահինշահր քաղաքի հայոց միակ՝ «Սրբոց վարդանանց» դպրոցի փակման կապակացությամբ: Շեշտվում է, որ թավշյա հեղափոխությունը մեծ հույսեր է արթնացրել սփյուռքի բազմամիլիոնանոց հայության սրտերում և ժամանակն է միահամուռ ու միասնական ուժերով վերակազմակերպվելու, թավշյա հեղափոխության շնչով, ո'չ ասելու սփյուռքյան մենաշնորհին, անարդարությանը, պառակտումին, արատավոր երեւույթներին ու կուսակցամոլությանը:
«Սփյուռքում աշխատող բոլոր կառույցները պետք է աշխատեն համահայկական և համազգային համընդհանուր շահերի շրջանակներում»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Հուշագրի հիմնական նպատակն է իրականացնել համատեղ ծրագրեր՝ երիտասարդության ոլորտում գործընկերության ամրապնդման ուղղությամբ։

Նշենք, որ ֆիլմի ռեժիսորը Սարին Հայրապետյանն է և ֆիլմը պատմում է 11 տարեկան տղայի մասին, ով տեղահանվել էր Արցախից Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա պատերազմի ժամանակ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |