• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
10 Հուլիս, 2025
Հինգշաբթի 05:54
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

12:29, 09 Հուլիս 2019

Milliyet. Թուրքիայի մի խումբ քաղաքացիներ խորհրդարանից պահանջում են հակազդել Հայոց ցեղասպանության բանաձևերի ընդունմանը

Milliyet. Թուրքիայի մի խումբ քաղաքացիներ խորհրդարանից պահանջում են հակազդել Հայոց ցեղասպանության  բանաձևերի ընդունմանը

Թուրքիայի մի խումբ  քաղաքացիներ դիմում են ներկայացրել խորհրդարան և պահանջել  պատասխան տալ  տարբեր երկրների խորհրդարաններում Հայոց ցեղասպանության մասին բանաձևերի ընդունմանը։

Խորհրդարանից պահանջվել է «գործի անցնել, քանի որ թուրք քաղաքացիները «անպաշտպան են մնացել՝ ենթարկվելով ֆիզիկական և հոգեբանական ճնշումների»:

Ըստ թուրքական աղբյուրի՝ խորհրդարան ներկայացված դիմումի մեջ ներառված  են մի քանի կետեր։

Կետերից մեկում ասվում է, որ ցեղասպանության մասին բանաձևերի ընդունումով «թիրախավորվում է թուրք ժողովուրդը, ինչպես նաև առհասարակ  ցեղասպանություն չընդունողները»։ 

Մյուս կետում ասվում է, որ նշյալ բանաձևերով խախտվում են Թուրքիայի քաղաքացիների իրավունքները, հավելելով, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձևերն ուղղակիորեն «թիրախավորում են խոսքի և մտքի ազատությունը»: 

Այդ կետում ասվում է նաև, որ այդ բանաձևերը անտեսում են «օսմանյան ժողովուրդների», մասնավորապես «թուրք ժողովրդի կոտորածները նախորդ դարում», շեղվում են ընդհանուր ցավի գաղափարից՝ թիրախավորելով թուրքերին և Թուրքիայի քաղաքացիներին»:

Երրորդ կետում ասվում է, որ Թուրքիայի խորհրդարանը  մինչ օրս համաչափ պատասխան չի տվել Իտալիայի, Ֆրանսիայի խորհրդարանների՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող որոշումներին 

Դիմումը ներկայացրած քաղաքացիները Թուրքիայի իշխանություններից պահանջել են  հստակ քայլեր ձեռնարկել այս հարցի շուրջ։  

Աղբյուր`    Milliyet

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

ՍԻՎԻԼՆԵԹ-Ը  ՍԽԱԼՎՈւՄ Է
ՍԻՎԻԼՆԵԹ-Ը ՍԽԱԼՎՈւՄ Է

Մենք չենք կարող կանխորոշել թուրքական իշխանությունների հետագա վարքը, մենք փոխանցում ենք այն տեղեկությունը, որն այս պահին իրենք են տարածել իրենց երկրի թիվ մեկ լրատվամիջոցով։

Անիի Մայր տաճարը մզկիթի վերածելու թեմայով հարցում է ուղարկվել Թուրքիայի տուրիզիմի նախարարությանը
Անիի Մայր տաճարը մզկիթի վերածելու թեմայով հարցում է ուղարկվել Թուրքիայի տուրիզիմի նախարարությանը

«Արդյո՞ք վերանայվելու Անիի Մայր տաճարը մզկիթի վերածելու որոշումը՝ հաշվի առնելով կառույցի կրոնական և հատուկ ինքնությունը»։

Հնդկաստանը և Չինաստանը դեմ են Թուրքիայի անդամակցությանը BRICS-ին
Հնդկաստանը և Չինաստանը դեմ են Թուրքիայի անդամակցությանը BRICS-ին

Թուրքիային «BRICS»-ում տրվել է «գործընկեր երկրի» կարգավիճակ։

Աբդուլլահ Օջալան. «PKK-ի շարժման էջը փակված է»
Աբդուլլահ Օջալան. «PKK-ի շարժման էջը փակված է»

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» առաջնորդը հանդես է եկել 1999-ից ի վեր առաջին տեսաուղերձով:

Թուրքիայում 2025-ի առաջին կիսամյակում 18.191 երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայում 2025-ի առաջին կիսամյակում 18.191 երկրաշարժ է գրանցվել

Սա միջին հաշվով նշանակում է օրական շուրջ 100, իսկ ժամում՝ 4 երկրաշարժ։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}