Տարածաշրջան10:34, 04 Հուլիս 2019
Թուրքիային բարկացրել է, որ PKK-ի հրամանատարներից մեկի հոդվածը հայտնվել է «Washington Post»-ում
Թուրքիայի կառավարական շրջանակներում մեծ աղմուկ է հանել ամերիկյան «Washington Post» պարբերականում հրապարակված այն հոդվածը, որը հեղինակել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ազդեցիկ հրմանատարներից մեկը՝ Ջեմիլ Բայըքը։ Թուրքական աղբյուրը նշում է, որ ամերիկյան պարբերականը Ջեմիլ Բայըքին ներկայացրել է որպես PKK-ի 5 հիմնադիրներից մեկը։
Նշենք, որ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։
Հոդվածը հրապարակվել է հետևյալ վերտառությամբ. «Եկել է քուրդ զինյալների և Թուրքիայի կառավարության միջև խաղաղություն հաստատելու ժամանակը։ Եկեք այն չկորցնենք»։
Հրապարակման առնչությամբ իր դժգոհությունն է հայտնել Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քաընը՝ այն որակելով սկանդալային։ «Washington Post»-ը տպում է մի մարդու հոդված, ում համար ամերիկյան իշխանությունները գլխագին են սահմանել։ Քալընը ամերիկյան պարբերականին մեղադրել է PKK-ի օգտին քարոզչություն անելու մեջ։
«Washington Post»-ի հրապարակումը դատապարտել է նաև Թուրքիայի արտգործնախարարությունը։ Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել տարբերություն չդնել PKK-ի և այնպիսի ահաբեկչական կազմակերպությունների միջև ինչպիսիք են «Ալ-Քաիդան» և «Իսլամական պետությունը»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են Թուրքիայի և ՌԴ-ի ընդհանուր օրակարգում գտնվող տարածաշրջանային հարցեր։
ՄԱԿ-ը հրապարակել է 2023-ի 2-րդ կեսին Սիրիայում տեղի ունեցած իրադարձություններ մասին զեկույց, որտեղ անդրադարձ է կատարվել նաև Թուրքիայի կողմից ձեռնարկված հարձակումներին:
Երկրաշարժից փրկվելու նպատակով մի քաղաքացի է ցատկել 2-րդ հարկից, ում կյանքը սակայն փրկել չի հաջողվել:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Առաջին լիգայի «Ֆեներբահչե-Տրաբզոնսփոր» խաղի միջադեպը մեծ արձագանք է գտել միջազգային մամուլում։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ղրիմի՝ Ռուսաստանին կցվելու 10-րդ տարելիցի վերաբերյալ։
Նման տեմպերով գերմանացի զբոսաշրջիկների թիվը 2024-ին կարող է գերազանցել ռուս զբոսաշրջիկների թվին:
«Արժույթի միջազգային հիմադրամը» (IMF) հրապարակել է աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկը։
Ադրբեջանական «SOCAR» նավթագազային պետական ընկերությունը վերջին 15 տարում Թուրքիայի տնտեսության մեջ կատարել է 18 մլրդ դոլարի չափ ներդրում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |