• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
19 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 10:34
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական18:48, 03 Հուլիս 2019

Պոլսահայ գործիչ. «Պետությունը չի ցանկանում խառնվել մեր ներքին գործերին»

Պոլսահայ գործիչ. «Պետությունը չի ցանկանում խառնվել մեր ներքին գործերին»

Օրեր առաջ Կ.Պոլսի հայոց պատիրքարանը հայտարարեց, որ Ստամբուլի նահանգապետարանի պահանջով մեկ շաբաթով հետաձգվում է տեղապահի ընտրությունը՝ հունիսի 27-ից տեղափոխվելով հուլիսի 4-ը: Պատրիարքական ընտրությունների հետ կապված վերջին զարգացումների շուրջ Ermenihaber-ը զրուցել է պոլսահայ գործիչ Կարո Գաբրիելյանի հետ:

Գաբրիելյանը որպես ընտրությունների գործընթացում թույլ տրված առաջին սխալ նշել է Հոգևոր խորհրդի 2019-ի մարտի 8-ի նիստում ընդունված այն որոշումը, ըստ որի ընտրություններին կարելի է գնալ նաև առանց տեղապահ ընտրելու՝ պատրիարքի փոխանորդով:

«Այդ որոշումը հակասում էր օրենքներին ու կանոններին: Բայց մայիսի 13-ին Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն այցելեց պատրիարքարան ու հոգևոր խորհրդի հետ հանդիպման արդյունքում որոշվեց Ստամբուլի քաղաքապետի ընտրություններից անմիջապես հետո տեղապահ ընտրել:

Հունիսի 18-ին հոգևոր խորհրդի հունիսի 18-ին գումարած նիստին տեղապահի ընտրության օր էր նշանակվել հունիսի 27-ը: Դրանից բացի նույն ժողովին որոշում էր ընդունվել արգելափակել այդ ընտրություններին Գարեգին արք. Բեկչյանի մասնակցութունը՝ չնայած Սահակ եպս. Մաշալյանի՝ դա չանելու մասին համառումներին: Բնականաբար դա էլ նախկինում արված մի շարք քայլերի ու գործարքների նման անարդար էր և հակասում էր մեր կանոններին»,- նշեց մեր զրուցակիցը:

Գաբրիելյանը, ակնարկելով, որ տեղապահի ընտրությունների հետաձգման պահանջը կարող է կապված լինել Ստամբուլի նահանգապետարան Աթեշյանի ուղարկած նամակի հետ, որով վերջինս տեղեկացրել էր ընտրությունների օրվա մասին, ասաց. «  Այդ որոշման մասին պետոթությանը տեղեկացնելու կարիք չկար: Պետք է իրազեկել միայն այն ժամանակ, երբ իրար հաջորդող գործընթացների արդյունքում կոնկրետ արդյունք կստացվի: Աթեշյանը հունիսի 20-ին նամակ է ուղարկել նահանգապետարան՝ տեղեկացնելով, որ որոշել են հունիսի 27-ին անցկացնել տեղապահի ընտրությունները: Նրանք էլ ասել են, որ նամակի ձևը չի համապատասխանում սահմանված կարգին (նամակի վրա առկա չի եղել հոգևոր խորհրդի ղեկավարի ստորագրությունը) ու հետ են ուղարկել: Դրանից հետո եկած գրությամբ էլ ասվել է, որ ընտրությունները տեղափոխեն հունիսի 4-ին:

Տեսեք, պետությունը չի ցանկանում խառնվել մեր ներքին գործերին: Բայց եթե դուք անընդհատ ինտրիգներ հրահրեք ու հասարակության մեջ լարվածություն առաջացնեք, իհարկե կմիջամտի»,- ասել է Գաբրիելյանը՝ հիշեցնելով, որ Թուրքիայի հայ պատգամավոր Կարո Փայլանը հարցապնդում է հղել ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուին՝ հետաքրքրվելով տեղապահի ընտրությունները հետաձգելու պատճառների մասին:   

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Թուրքիան արհեստական բանականության օգտահաշիվներն արգելափակող 1-ին երկիրն է
13:25, 16 սեպ
Թուրքիան արհեստական բանականության օգտահաշիվներն արգելափակող 1-ին երկիրն է

Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Նեթանյահուն հակադարձել է Էրդողանին․ «Երուսաղեմը ձեր քաղաքը չէ, մերն է»
Նեթանյահուն հակադարձել է Էրդողանին․ «Երուսաղեմը ձեր քաղաքը չէ, մերն է»

Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Իբրահիմ Քալընը նշել է, որ Թուրքիան մշտապես Սիրիայի կողքին է
Իբրահիմ Քալընը նշել է, որ Թուրքիան մշտապես Սիրիայի կողքին է

Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավարը և Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարան քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}