Քաղաքական17:38, 02 Հուլիս 2019
Թուրքիայի պաշտպանության նախարարը` հույն գործընկերոջը.«Պետք է խուսափել սադրիչ հայտարարություններից »

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների համաժողովի շրջանակներում Բրյուսելում գտնվող Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը կիպրոսյան ճգնաժամի շուրջ հանդիպում է ունեցել հույն գործընկերոջ` Էվանգելոս Ապոստոլակիսի հետ:
Նշենք, որ Թուրքիան Միջերկրական ծովի արևելյան հատվածում գազի և նավթի հորատման աշխատանքներ է իրականացնում, ինչը քննադատության է ենթարկվում Հունաստանի իշխանությունների կողմից:
Թուրք նախարարն այս կապակցությամբ ասել է. «Խնդիրները պետք է լուծել բարիդրացիական հարաբերությունների շրջանակում և խուսափել սադրիչ հայտարարություններից և վարք դրևորելուց»:
Ավելի վաղ Հունաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսիս Ցիպրասը հայտարարել էր, որ եթե Թուրքիան շարունակի սադրիչ գործողությունները, ապա Հունաստանը կոպիտ միջոցներ կկիրառի:
Հիշեցնենք, որ թուրքական կողմի պնդմամբ՝ բացառիկ տնտեսական գոտու հիշյալ տարածքը միայն Կիպրոսին չի պատկանում և Թուրքիան ու Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ Հանրապետությունը հավասարապես իրավունք ունեն օգտվելու այդ ջրային տարածքի բնական պաշարներից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիայի ՊՆ խոսնակն անդրադարձել է նաև Գազայի վրա Իսրայելի հարձակումներին՝ կոչ անելով միջազգային հանրությանը գործել և կանգնեցնել տարածաշրջանում տեղի ունեցող բռնությունները։

Հաքան Ֆիդանը ելույթ է ունեցել Անկարայում կառուցվող արտգործնախարարության նոր շենքի հիմնարկեքի արարողության ժամանակ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |