Տարածաշրջան17:45, 02 Հուլիս 2019
Կիպրոսն իրավական գործընթաց է սկսել Թուրքիայի օգտին հորատում կատարող ընկերությունների դեմ
Կիպրոսի Հանրապետությունը իրավական գործընթաց է սկսել կղզու հարակից ջրերում Թուրքիայի օգտին հորատման աշխատանքներ իրականացնող երեք ընկերության դեմ։ Ընկերությունները մեղադրվել են Կիպրոսի ջրային սահմանները խախտելու մեջ։
Կիպրոսի արտգործնախարարությունը չի հրապարակել ընկերությունների անունները, սակայն հայտնի է, որ դրանք թուրքական ընկերություններ չեն։ Մի հույն պաշտոնյա, ում անունը աղբյուրը չի հայտնում, նշել է, որ նույն իրավական գործընթացը կհարուցվի նաև կղզու արևմուտքում հորատման աշխատանքներ իրականացնող թուրքական «Yavuz» նավի դեմ։
2011թ․ Հարավային Կորեայում կառուցված «Fatih» նավը, որը Թուրքիայի առաջին հորատող նավն է, արդեն գրեթե մեկ ամիս աշխատանքներ է իրականցնում Կիպրոս կղզու արևմուտքում։ Իսկ առաջիկայում կղզու արևելքում բնական գազի որոնման աշխատանքներ կսկսի երկրորդ թուրքական հորատող նավը՝ «Yavuz»-ը։
Թուրքիան պնդում է, որ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետությունը նույնպես իրավունքներ ունի կղզու հարակից ջրերի բնական պաշարների նկատմամբ։ Մինչդեռ Կիպրոսի Հանրապետությունը համոզված է, որ իրենք կղզում պաշտոնապես ճանաչված միակ պետությունն են, ուստի տարածաշրջանի օգտակար հանածոների նկատմամբ միայն իրեք իրավունքներ ունեն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Թուրքիայի արևելյան Թոքաթ նահանգում 3-րդ երկրաշարժն է գրանցվել 1 օրում: Կան ավերածություններ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Մշտադիտարկման համատեղ կենտրոնը հիմնվել էր 2020թ. 44-օրյա պատերազմից հետո։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ազատ գրաֆիկով և հեռավար տարբերակով աշխատող մարդկանց համար նախատեսված «Digital nomads» վիզան կտրամադրվի 3-ից 5 տարով:
Հայտարարության մեջ նշվում է, որ լարվածությունը, որը սկսվել է Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա Իսրայելի հարձակմամբ հակասում է միջազգային իրավունքին․
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |