Քաղաքական13:57, 28 Հունիս 2019
Փայլանը՝ Թուրքիայի ՆԳ նախարարին. «Ինչ հիմքով է հետաձգվել տեղապահի ընտրությունները»

Հունիսի 26-ին Ստամբուլի նահանգապետարանը գրություն էր ուղարկել Պոլսի հայոց պատրիարքարան, որում առանց որևէ պատճառ նշելու պահանջել էր 1 շաբաթով հետաձգել տեղապահի ընտրությունները: Նամակի հիման վրա էլ պատրիարքարանը հայտարարություն էր տարածել՝ համայնքին տեղեկացնելով, որ տեղապահի ընտրությունները նախօրոք սահմանված հունիսի 27-ի փոխարեն կանցկացվի հուլիսի 4-ին:
Այս առիթով Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը գրավոր հարցապնդում է ուղարկել ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին՝ հետաքրքրվելով, թե որոնք են հետաձգման պահանջի պատճառները:
Փայլանը մեջլիս ներկայացրած հարցապնդման մեջ շարադրել է հետևյալ հարցերը:
1. Ի՞նչ հիմնավորմաբ եք փոխել Թուրքիայի հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի կողմից սահմանված տեղապահի ընտրությունների ամսաթիվը:
2. Ինչպես գիտենք, 2017-ի փետրվարի 16-ին տեղապահի ընտրություններ էին անցկացվել, սակայն հենց հոգևորականների հավաքի ժամանակ Ստամբուլի նահանգապետարանը ուղարկած գրությամբ այդ ընտրությունը չեղյալ էր համարել: Ձեր նախարարությունը ինչու՞ և ի՞նչ օրենսդրության վրա հիմնվելով է միջամտում կրոնական կառույց հանդիսացող հայոց պատրիարքարանի ներքին գործերին:
3. Թուրքիայի սահմանադրական դատարանը 2019-ի մայիսի 23-ին կայացրած որոշմամբ «կրոնական ազատությունների խախտում» էր համարել տարներ շարունակ պատրիարքական ընտրությունները խոչընդոտելը: ՍԴ որոշումից հետո տեղի ունեցած այս միջամտությունը արդյո՞ք այդ խախտումների շարունակությունը չէ:
4. Ձեր նախարարությունը պատրիարքական ընտրություններին միջամտելիս 1863 թվականին ընդունված ազգային սահմանադրության ո՞ր հոդվածների վրա է հիմնվում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ։

Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |