• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
07 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 14:51
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական12:03, 28 Հունիս 2019

Մաշալյանը տեղապահի ընտրությունների հետաձգումը կապում է Աթեշյանի «գաղտնի» նամակի հետ

Մաշալյանը տեղապահի ընտրությունների հետաձգումը կապում է Աթեշյանի «գաղտնի» նամակի հետ

Նախօրեին հայտնի դարձավ, որ հունիսի 27-ին նախատեսված պատրիարքի տեղապահի ընտրությունները հետաձգվում են և տեղի են ունենալու 2019թ. հուլիսի 4-ին։

Պատճառը Ստամբուլի նահանգապետարանից հունիսի 26-ին Պոլսի հայոց պատրիարքարան ուղարկված պաշտոնական գրությունն էր՝ ընտրությունները մեկ շաբաթ հետաձգելու պահանջով։

Այս իրադարձությունը տարբեր մեկնաբանությունների ու ենթադրությունների առիթ է դարձել, քանի որ գրության մեջ նշված չի եղել հետաձգելու պահանջի պատճառը:

Խնդրին անդրադարձել է նաև պատրիարքարանի հոգևոր խորհրդի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, ով պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հետ առաջադրվել է տեղապահի ընտրություններին:

Մաշալյանը սոցցանցում արած հայտարարության մեջ որոշ մանրամասներ է հայտնել գործընթացի մասին: Նա նախ նշել է, որ տեղապահի ընտրությունը հետաձգելու պահանջով 2 նամակ է ստացել պատրիարքարանը: Հունիսի 25-ին ստացված 1-ին նամակը, որի մասին չի հայտնվել, պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հետ է ուղարկել նահանգապետարան:

«Երբ Արամ սրբազանին հարցրեցի (չհայտնելու) պատճառների մասին, ասաց, որ չի ընդունել այդ պաշտոնական գրությունը, այն հետ է ուղարկել նահանգապետարան, ապա կապվել է Անկարա պատկան մարմինների հետ և բանավոր համաձայնություն ստացել ընտրությունները նախատեսված օրը՝ հունիսի 27-ին անցկացնելու համար»,- գրել է Մաշալյանը:

Մաշալյանն այնուհետև անդրադարձել է հետաձգման պահանջի հավանական պատճառներին՝ այն կապելով Ստամբուլի նահանգապետին Աթեշյանի՝ պատրիարքարանի հոգևորականներից թաքուն ուղարկած նամակի հետ:

Ըստ Մաշալյանի՝ իրենց զրույցի ընթացքում Աթեշյանը տեղեկացրել է, որ օրեր առաջ Ստամբուլի նահանգապետարան ընտրությունների գործընթացքի մասին տեղեկացնող նամակ է ուղարկել, որի մասին տեղյակ չեն եղել հոգևոր խուրհուրդն ու անձամբ ինքը՝ Մաշալյանը: Մաշալյանը նախ անտեղի ու ժամանակավրեպ է համարել այդ մանակը, քանի որ, ըստ ավանդույթի պատրիարքարանը պատկան մարմիններին տեղեկացնում է գործընթացի մասին միայն տեղապահ ընտրելուց հետո: Բացի այդ Մաշալյանն նշել է, որ խախտվել է նաև պետական մարմիններին ուղարկված նամակի կարգը, ինչն էլ կարող է առիթ հանդիսացած լինել նահանգապետարանի կողմից հետաձգման պահանջով ուղարկված նամակին: Մաշալյանի բերած հիմնավորումներն այսպիսին են.

«Անտեսվել է այս շրջանում (ընտրական-խմբ.) պատրիարքարանի կողմից պետական մարմիններին հղվող նամակների տակ 2 ստորագրություն դնելու կանոնը: Պարտադիր պայման է, որ որպես հոգևոր հորհրդի ատենապետ, իմ ստորագրությունը նույնպես լինի պետությանն ուղարկվող բոլոր պաշտոնական փաստաթղթերի վրա: Միայն իր ստորագրությամբ նամակ ուղարկելը կարող է պատկան մարմինների կողմից ընդունված լինել որպես բացահայտ չարաշահում ու հանդգնություն: Հնարավոր է` դրա համար են պատժել (պատրիարքարանին)»:


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում միլիոնատերերի թիվը հասել է ռեկորդային մակարդակի
14:06, 05 սեպ
Թուրքիայում միլիոնատերերի թիվը հասել է ռեկորդային մակարդակի

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։

Թուրքիան հումանիտար օգնություն է ուղարկել Աֆղանստան
10:34, 04 սեպ
Թուրքիան հումանիտար օգնություն է ուղարկել Աֆղանստան

Աֆղանստանում օրերս 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել։ Մահացածների թիվը գերազանցում է 1000-ը։

Թուրքիան՝ ռուս զբոսաշրջիկների ամենանախընտրելի ուղղություն
14:36, 03 սեպ
Թուրքիան՝ ռուս զբոսաշրջիկների ամենանախընտրելի ուղղություն

«Seltat.ru» հարթակում հրապարակվել է տուր փաթեթների վաճառքի սեպտեմբերի վիճակագրությունը:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)
Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Ըստ իսրայելցի գնդապետի՝ Իսրայելը կտրականապես պատրաստ չէ թուրքական բանակի հետ պատերազմելուն
Ըստ իսրայելցի գնդապետի՝ Իսրայելը կտրականապես պատրաստ չէ թուրքական բանակի հետ պատերազմելուն

Իսրայելի զինված ուժերում շուրջ 20 տարի ծառայած, այժմ Երուսաղեմի ռազմավարության և անվտանգության ինստիտուտը ղեկավարող Էրան Լերմանը խոսել է Իսրայել-Թուրքիա հնարավոր առճակատման մասին։

Ադրբեջանն ու Թուրքիան ամրապնդում են էներգետիկ համագործակցությունը
Ադրբեջանն ու Թուրքիան ամրապնդում են էներգետիկ համագործակցությունը

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարն ու Ադրբեջանի էներգետիկայի նախարարն այցելել են Իզմիր նահանգում գտնվող «SOCAR Turkey»-ի արտադրական կայան:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}