Ռազմական14:03, 25 Հունիս 2019
Թուրքիայի 2019թ. ռազմական ծախսերը կհասնեն 18 մլրդ դոլարի

ՆԱՏՕ-ն հրապարակել է անդամ երկրների` 2019-ին պաշտպանության վրա կատարելիք ծախսերի կանխատեսումը:
Ըստ այդմ՝ դաշինքի անդամ բոլոր երկրների կանխատեսվող ծախսը միասին վերցրած կազմելու է 984 մլրդ 234 մլն դոլար: Ամենամեծ ռազմական բյուջեն բաժին է ընկնում ԱՄՆ-ին: Այդ երկրի ռազմական ծախսերը այս տարի հասնելու են 685 մլրդ 99 մլն դոլարի, որը կազմում է դաշինքի բոլոր երկրների ծախսերի 70 տոկոսը: ԱՄՆ-ին հաջորդում է Անգլիան՝ 65 մլրդ 527 մլն դոլարով, 3-րդը Գերմանիան է՝ 49 մլրդ 132 մլն դոլարով:
ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ռազմական ծախսերն այս տարի կհասնեն 18 մլրդ դոլարի: Ռազմական ծախսերը կկազմեն Թուրքիայի ՀՆԱ-ի 1.89 տոկոսը: Այս ցուցանիշով կրկին բացարձակ առաջատարը ԱՄՆ-ն է:
Դաշինքի կազմում պաշտպանական ոլորտին հարաբերական առումով ամենաքիչ բյուջե հատկացնող երկրներն են Բելգիան, Իսպանիան, ու Լյուքսեմբուրգը: Այդ երկրների ռազմական բյուջեները կազմում են ՀՆԱ-ի համապատասխանաբար 0.93, 0.92 և 0.55 տոկոսը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կայացել է «մեկ Լիբիա, մեկ բանակ» կարգախոսի ներքո իրականացվող համատեղ աշխատանքների շրջանակներում։

Թուրքիայի ՊՆ ղեկավարն Անկարայում հանդիպում է ունեցել իր ճապոնացի պաշտոնակցի հետ։

Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Մասնագետներն ահազանգում են, եթե անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն, ապա կենցաղային և տնտեսական լուրջ խնդիրներ ի հայտ կգան:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |