Տարածաշրջան09:13, 19 Հունիս 2019
«Դու ո՞վ ես ընդհանրապես, որ մեզ ասում ես՝ դուրս եկեք». Էրդողանը՝ Մակրոնին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է Կիպրոսի որոշմանը, որով նախատեսվում է ձերբակալել պաշտոնական Նիկոսիայի բացառիկ տնտեսական գոտուն գտնվող թուրքական Fatih նավի անձնակազմին։
Ավելի վաղ թուրքական նավը Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում սկսել էր նավթի և գազի հորատման աշխատանքներ իրականացնել, ինչը դժգոհություն էր առաջացրել Հունաստանում, Կիպրոսում և մի շարք այլ երկրներում։
Ստամբուլում ունեցած ելույթի ժամանակ Էրդողանը, անդրադառնալով Կիպրոսի իշխանությունների որոշմանը, ասել է.
«Մենք նրանց ասացինք, որ, եթե ձեզ նեղություն են պատճառում, եկեք դուրս հանեք, բայց դե չեն կարողանալու: Իրենց ուժը չի հերիքի, որովհետև մենք Թուրքիան ենք։ Մենք ձեզ հնարավորություն չենք տա դա անել։ Այս պահին մեր նավերը տարածքում են, ուրիշ նավեր էլ են գնում։ 4-ն էլ տարածքում աշխատելու են։ Ոչ մեկին չենք թույլատրի մեր եղբայրների իրավունքները ոտնահարել»։
Անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը, որով Թուրքիային կոչ էր արվում դադարեցնել գործողությունները, Էրդողանը նշել է.
«Դու ո՞վ ես ընդհանրապես, որ մեզ ասում ես «դուրս եկեք»։ Միթե դու Կիպրոսի հետ ափ ես կիսում այստեղ։ Դու ունե՞ս առնչություն այդ տեղի հետ։ Ոչ, չունես։ Իսկ Թուրքիան այստեղ ափ է կիսում և Կիպրոսի հարցում երաշխավոր երկիր է։ Այս հարցում կարող է Հունաստանը խոսել, Մեծ Բրիտանիան, որովհետև նրանք երաշխավոր երկրներ են, սակայն դու չես կարող խոսել։ Դու ընդամենը մեկ ընկերություն ունես այնտեղ։ Խոսիր ունեցածիդ չափով»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:

Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։
Մասնագետներն ահազանգում են, եթե անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն, ապա կենցաղային և տնտեսական լուրջ խնդիրներ ի հայտ կգան:
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |