Միջազգային06:34, 17 Հունիս 2019
Էրդողանը հայտնել է, թե Ռուսաստանը երբ Թուրքիային կփոխանցի S-400-ները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Տաջիկստան կատարած այցի շրջանակներում լրագրողների հետ զրույցի ժամանակ հստակեցրել է, թե երբ Ռուսաստանը Թուրքիային, երբ կմատակարարի ռուսական S-400 ՀՕՊ համակարգերը։
«Ռուսաստանի հետ S-400-ների շուրջ նորից խոսեցինք։ Այս հարցում մեր որոշումը հստակ է և զիջման չենք գնալու։ Պայմանագիրը ստորագրել ենք, ամեն ինչ ավարտել ենք։ Վարկի հարցում Ռուսաստանը մեր գործը ամեն կերպ հեշտացրեց և մեզ միջազգային շուկայում գոյություն չունեցող տոկոսադրույքով վարկ տրամադրեց: S-400-ները Թուրքիային են հանձնվելու հուլիս ամսվա առաջին կեսին»,- ասել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի կողմից ձեռքբվերվելիք համակարգերի պատճառով թուրք-ամերիկյան հարաբերություններում լուրջ ճգնաժամ է առաջացել։ ԱՄՆ-ն արդեն բազմիցս Թուրքիային զգուշացրել է, որ գործարքը ծանր հետևանքներ է ունենալու թուրքական կողմի վրա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահը նաև քննադատել է Արևմուտքին Իրանի քայլերը դատապարտելու համար:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց էր ունեցել Էնթոնի Բլինքենի հետ։
Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական, արաբա-իսրայելական պատերազմները։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիան շարունակում է քննադատորեն արձագանքել Էգեյան ծովում Հունաստանի վարած քաղաքականությանը։
ԵՄ անդամ պետությունը նման քայլի է գնացել` ի պատասխան Թուրքիայի կողմից Օսման Քավալայի և Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման մասին եվրադատարանիի որոշումների անտեսմանը։
Մշտադիտարկման համատեղ կենտրոնը հիմնվել էր 2020թ. 44-օրյա պատերազմից հետո։
Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող տեղեկագրի՝ Թուրքիային վերաբերող հատվածին։
Առաջիկայում սպասվում է Էրդողանի այցն Իրաք, որտեղ քննարկվելու է քուրդ զինյալների դեմ ցամաքային գործողություններըի հարցը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |