Հասարակական07:45, 14 Հունիս 2019
Թուրքիայում իշխող կուսակցության պատգամավորը դատապարտել է հայ կնոջ դանակահարությունը

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) պատգամավոր Մուսթաֆա Յեներօղլուն անդրադարձել է Սամաթիայում հարձակման ենթարկված հայ ընտանիքի` Թուրքիան լքելու վերաբերյալ որոշմանը:
Թուրք պատգամավորը Twitter-ում կատարած գրառումով քննադատել է իշխանամետ լրատվամիջոցներին այն բանի համար, որ չեն լուսաբանել Ստամբուլում ապրող հայ ընտանիքի բնակարան ներխուժելու և տանտիրուհուն դանակահարելու միջադեպը: Նշենք, որ այդ դեպքի մասին հրապարակումներ արել են միայն «Ակոս» թերթը և մի քանի ընդդիմ ադիր լրատվամիջոցներ միայն:
Գրառման մեջ մասնավորապես ասվում է.
«Ստամբուլում հայ ընտանիքին նախ սպառնում են, որից հետո ներխուժում են իրենց տուն և դանակահարում կնոջը: Ընտանիքը որոշել է լքել Թուրքիան: Խստորեն դատապարտում եմ այս դաժանությունը: Այն ռասիստները, որոնք այս ամենի հեղինակն են, Թուրքիայի ամենամեծ թշնամին են: Հույս ունեմ, որ հնարավորինս կարճ ժամանակում կձերբակալվեն»:
Թուրք պաշտոնյան աջակցությունն է հայտնել հայ ընտանիքին:
Նրա խոսքով` Եվրոպայում մուսուլմանների դեմ ռասիստական հարձակումների և Թուրքիայում տարբեր կրոնական և ազգային պատկանելիության անձանց նկատմամբ իրականացվող հարձակումների միջև որևէ տարբերություն չկա:
Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Ստամբուլի Սամաթիա թաղամասում անհայտ անձինք ներխուժել էին Արփինեի բնակարան և դանակահարել նրան: Այնուհետև դիմել էին փախուստի՝ բղավելով, «սա դեռ սկիզբն է»։ Դեպքի կապակցությամբ հետաքննություն էր սկսվել։
Ավելի ուշ հայ ընտանիքը հայտնել էր, որ լքելու են Թուրքիան և վերադառնալու են Հայաստան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |