Միջազգային13:55, 13 Հունիս 2019
Չավուշօղլուի պատասխանը ԱՄՆ-ին․ «Ոչ ոք չի կարող Թուրքիային վերջնագիր ներկայացնել»

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի գնման վերաբերյալ ԱՄՆ-ի նամակին։
Թուրք նախարարը նշել է, որ իրենք արդեն իսկ ձեռք են բերել այդ համակարգերը և որևէ նամակ ի զորու չէ հարկադրել Թուրքիային՝ հետ կանգնել իր ընդունած որոշումից։
Ավելի վաղ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Փաթրիք Շանահան նամակ էր հղել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին՝ տեղեկացնելով, որ ռուսական S-400 համակարգերից չհրաժարվելու դեպքում ԱՄՆ-ը Թուրքիային կհեռացնի F-35 ռազմական ինքնաթիռների արտադրության նախագծից։ Ավելին, նամակում նկարագրվել էին նաև ԱՄՆ –ի այն հիմնական քայլերը, որոնց շնորհիվ այդ սպառնալիքը պետք է կյանքի կոչվի։
Թուրքիայում գտնվող Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով նամակի մասին հարցին՝ Չավուշօղլուն հայտարարել է․ «Ոչ ոք չի կարող Թուրքիային վերջնագիր ներկայացնել։ Նման նամակներով Թուրքիան իր ընդունած որոշումներից հետ չի կանգնի։ Թուրքիան արդեն գնել է S-400-ները, դրանք կվբերվեն ու կտեղակայվեն այստեղ»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |