Տարածաշրջան07:22, 11 Հունիս 2019
ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը ընդունել է Թուրքիայի դեմ պատժամիջոցների օրինագիծը (տեսանյութ)

ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը քվեարկությամբ ընդունել է, Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծ։ Պատժամիջոցներին անցնելու պատճառը Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման գործարքն է։
«Մտահոգություններ ԱՄՆ-Թուրքիա դաշինքի վերաբերյալ» անվամբ օրինագիծն ընդունվել է միաձայն։ Դրանով ամերիկյան իշխանություններին առաջարկվում է CAATSA («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին») օրենքի շրջանակներում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, եթե Անկարան չհրաժարվի ռուսական ՀՕՊ համակարգերից։ Նույն օրինագծով առաջակվում է նաև վերանայել Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին:
Օրինագիծը կազմվել և ներկայացուցիչների պալատ է ներկայացվել հանրապետական և դեմոկրատական սենատորների կողմից:
Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է այդ օրինագծի ընդունումը՝ դրան տալով «սպառնալիքների լեզու» որակումը։ Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի՝ հիշյալ օրինագիծը հակասում է թուրք-ամերիկյան «բարեկամական հարաբերություններին»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:

Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։
Մասնագետներն ահազանգում են, եթե անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն, ապա կենցաղային և տնտեսական լուրջ խնդիրներ ի հայտ կգան:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |