Քաղաքական13:59, 07 Հունիս 2019
Վերջին հարցումներն են անցկացվել Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ

Թուրքիայում հարցումներ են իրականացվել՝ փորձելով պարզել, թե ինչ արդյունքներ են սպասվում հունիսի 23-ին կրկին անցկացվելիք Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում։
Ինչպես հայտնի է՝ 2019թ․ մարտի 31-ին Թուրքիայում տեղի էին ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնց արդյունքում Ստամբուլի քաղաքապետ էր ընտրվել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն։ Սակայն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) պահանջով միայն Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները չեղարկվեցին և նոր ընտրություններ նշանակվեցին։
Ստամբուլի քաղաքապետի պաշտոնի համար մրցակցությունը կրկին Էքրեմ Իմամօղլուի և իշխող կուսակցության թեկնածու Բինալի Յըլդըրըմի միջև է լինելու։ Որոշ հարցումների համաձայն՝ այս պահին Յըլդըրըմը որոշակիորեն առավելություն ունի ընդդիմադիր թեկնածուի նկատմամբ։
Յըլդըրըմի հավանական ընտրողները, ըստ ORC ընկերության անցկացրած հետազոտության, կազմում են 47 տոկոս, ինչը 0․3 տոկոսով ավելի է Իմամօղլուի պոտենցիալ ընտրողների թվից։ Հարցվածների 5․5 տոկոսը հայտնել է, որ դեռ չի կողմնորոշվել։
Մարտի 31-ին անցկացված ընտրություններում Իմամօղլուին ընտրած քաղաքացիների 96․7 տոկոսը հայտնել է, որ իր որոշումը չի փոխել, իսկ 3․3 տոկոսը նշել է, որ դեռ տատանվում է։
Բինալի Յըլդըրըմին ընտրած քաղաքացիների 97․4 տոկոսը ևս պնդել է, որ չի փոխել իր որոշումը, իսկ մյուսները հայտնել են, որ դեռ չեն կողմնորոշվել ընտրության հարցում։
Մյուս կողմից՝ Optimar և MAK հետազոտական ու խորհրդատվական ընկերությունների տվյալներով՝ այս պահին Էքրեմ Իմամօղլուն մի քանի տոկոս առավելություն ունի Յըլդըրըմի նկատմամբ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպման մասին լուրերը տարածվեցին այն բանից հետո, երբ Սիրիան օգնության խնդրանքով պաշտոնապես դիմեց Թուրքիային:

Թուրքիայի նախագահն ասել է, որ փորձելու են ՌԴ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների հանդիպում կազմակերպել Ստամբուլում:

Իսրայելի խորհրդարանի կողմից Արևմտյան ափի բռնակցման մասին որոշման դեմ 10 երկիր և մի քանի միջազգային կազմակերպություն համատեղ հայտարարություն են տարածել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Խմբի ղեկավար, լուսանկարիչ Ֆարուք Աքբաշը Հայաստանից արված լուսանկարների շարք է հրապարակել:
Որպես հիմնավորում նշվել է, որ «Վերադարձ» ֆոլկ խմբին արգելվում է ելույթ ունենալ «ահաբեկչության քարոզչության» համար։
Դիարբեքիրի նահանգում գտնվող նավթահորի պայթյունը, նախնական տվյալներով, գրանցվել է գազի արտահոսքի պատճառով:
Իսրայելի խորհրդարանի կողմից Արևմտյան ափի բռնակցման մասին որոշման դեմ 10 երկիր և մի քանի միջազգային կազմակերպություն համատեղ հայտարարություն են տարածել:
Առավել բարդ է վիճակը Թուրքիայի հյուսիսարևմտյան հատվածում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |