Տարածաշրջան13:16, 07 Հունիս 2019
Թուրքիայի պաշտպանության նախարարը այցելել է Հայաստանի հետ սահմանին գտնվող ԶՈՒ ստորաբաժանումներ

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն այցելել է Թուրքիայի Իգդիր նահանգ, որտեղ ուսումնասիրություններ և ստուգումներ է անցկացրել Հայաստանի, Նախիջևանի և Իրանի հետ սահմանին տեղակայված Թուրքիայի ԶՈՒ ստորաբաժանումներում:
Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ Իգդիր են մեկնել Թուրքիայի ցամաքային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Յաշար Գյուլերը, ռազմածովային ուժերի հրամանատար, բանակի ծովակալ, Ադնան Օզբալը, ինչպես նաև Թուրքիայի օդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Հասան Քյուչյուքաքյուզը։
Լրագրողների հարցերին պատասխանելիս Աքարը հայտնել է, որ Իրանի սահմանից Թուրքիայի ուղղությամբ ինչպես ահաբեկչական գործողությունների, սահմանախախտումների, ապօրինի փոխադրումների, այնպես էլ չհամակարգված ներգաղթի շրջանակներում ապօրինի ներթափանցման փորձեր են արվում։
Աքարն, այդ ամենի դեմ պայքարում կարևորելով համապատասխան միջոցառումների անթերի կատարումը, նշել է.
«Մենք մեր աշխատանքներով պետք է արդարացնենք մեր երկրի սպասելիքները։ Իսկ Ձեզնից սպասելիքները մեծ են. հիմնականը մեր սահմանների անանցանելիությունն է։ Այդ ամենի դեմ պայքարում մեր բոլոր հնարավորություններն արդյունավետ կերպով օգտագործելու ենք և բոլոր այդ ապօրինի ներթափանցումները զրոյացնելու ենք»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:

Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։
Մասնագետներն ահազանգում են, եթե անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն, ապա կենցաղային և տնտեսական լուրջ խնդիրներ ի հայտ կգան:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |