• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
20 Օգոստոս, 2025
Չորեքշաբթի 11:18
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական06:31, 07 Հունիս 2019

Ստամբուլի Սամաթիա թաղամասում դարձյալ սպառնալից գրառում են արել քաղաքացու բնակարանի վրա

Ստամբուլի Սամաթիա թաղամասում դարձյալ սպառնալից գրառում են արել քաղաքացու բնակարանի վրա

Ստամբուլի Սամաթիա թաղամասում անհայտ անձինք նշում են արել բնակիչներից մեկի տան պատին: Բնակարանի դռան վրա արված նշումից պարզ է, որ այն Դավթի խաչն է, իսկ խաչի ներսում արված թուրքերեն գրառումը թարգմանաբար նշանակում է «ուշադի՛ր Իսրայել»: 

Սամաթիայի բնակիչներն անհանգստացած են այդ նշումներից, քանի որ ավելի վաղ թաղամասի հայ բնակիչներից մեկի տան վրա խաչ էր գծվել և «հեռացեք անհավատներ» գրությունն էր թողնվել, որից հետո անհայտ անձինք ներխուժել էին հայ կնոջ բնակարան, դանակահարել նրան և փախչել` ասելով «սա դեռ սկիզբն է»:

Չնայած բնակիչներն ահազանգել են ոստիկանություն, բայց ոստիկանությունը չի ներկայացել դեպքի վայր և արձանագրություն չի կազմել:

Թուրքական աղբյուրը չի նշում, թե ինչ ազգություն ունի այդ տան տեր հանդիսացող քաղաքացին, սակայն չի բացառվում, որ նա հրեա լինի: 

Շենքի բնակիչներից մեկը թուրքական աղբյուրին տված հարցազրույցում ասել է, որ հունիսի 5-ի երեկոյան ժամը 21:00-ի սահմաններում տանից դուրս է եկել` ընկերների հետ հանդիպելու, սակայն այդ ժամանակ բնակարանի դռան վրա նշան չի եղել:

«Կեսգիշերն անց, երբ վերադարձա տուն, տեսա այդ նշանը: Շուրջ 7 տարի է այս թաղամասում եմ բնակվում և ոչ մի անգամ նման դեպք չէր պատահել: Հարևաններիս հետ էլ հարաբերությունները բավականին լավ են»,-հայտնել է նա:

Բնակիչը նշել է, որ  դեպքի առթիվ դիմելու է  դատախազությանը, քանի որ ոստիկանությունը չի արձագանքել: 

Քաղաքացու խոսքով` իրենց թաղամասի  բնակիչները տարբեր մշակույթի և տարբեր ինքնության կրողներ են և մտավախություն է հայտնել նախորդ շաբաթ հայ կնոջ դանակահարության դեպքի առնչությամբ:

Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Ստամբուլի Սամաթիա թաղամասում դիմակավորված անձինք հարձակվել էին Ստամբուլում բնակվող Արփինե անունով հայ կնոջ վրա։ Դեպքի կապակցությամբ հետաքննությունն էր սկսվել։ Պարզվել էր, որ Արփինեն Հայաստանի քաղաքացի է։ 

Աղբյուր`    Yurtgazetesi

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա
10:39, 20 օգոս
Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
15:29, 19 օգոս
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)
13:29, 19 օգոս
Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)
Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)
Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Թուրքիայի բնակչության կեսն աղքատ է
Թուրքիայի բնակչության կեսն աղքատ է

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}