Իրավական13:56, 06 Հունիս 2019
Թուրքիայում 3 տարում 25 անգամ ավելացել է ազատազրկված ուսանողների թիվը
Թուրքիայում տարեցտարի ավելանում է կալանավորված և ազատազրկված ուսանողների թիվը։
Արդարադատության նախարարության հրապարակած տեղեկությունների համաձայն՝ 2016թ․ նոյեմբերի դրությամբ թուրքական բանտերում 69․301 ուսանող կար։ Նրանցից 36․033-ը առկա, 33․268-ը հեռակա համակարգով սովորող ուսանողներ էին, ովքեր փորձել են ինչ-որ կերպ շարունակել իրենց ուսումը նաև բանտում։
Նշենք նաև, որ 2016թ․ Թուրքիայում 197․297 բանտարկյալ կար։ Փաստորեն, բանտարկված ուսանողների թիվը կազմում էր բանտարկյալների ընդհանուր թվի 35 տոկոսը։ 2013թ․ մայիսի դրությամբ բանտարկված ուսանողների թիվը Թուրքիայում ընդամենը 2․776 էր։ Այսինքն, 3 տարվա ընթացքում այդ ցուցանիշն աճել է շուրջ 25 անգամ։
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) փոխնախագահ Գամզե Աքքուշը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ թուրքական բանտերում ուսանողների համար համապատասխան պայմաններ չեն ստեղծվում․ չկան ոչ հատուկ դասասենյակներ, ոչ գրադարաններ, ոչ համակարգիչներ, ոչ ինտերնետ, ինչը սահմանադրությամբ ամրագրված հավասարության սկզբունքի խախտում է։ Բայց այդ, ազատազրկված ուսանողները ուսման վարձը չվճարելու, դասերից բացակայելու, քննություններին չմասնակցելու և նմանատիպ պատճառներով ուղղակի դուրս են ուսումնական հաստատություններից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
ԵՄ անդամ պետությունը նման քայլի է գնացել` ի պատասխան Թուրքիայի կողմից Օսման Քավալայի և Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման մասին եվրադատարանիի որոշումների անտեսմանը։
Դատական գործում մեղադրվում է 108 անձ, որից 24-ը կալանավորված է:Նրանց թվում է նաև քրդամետ ԺԴԿ-ի նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը:
Ծագումվող ղազախ հանցագործը ձերբակալվել է Ստամբուլում անցկացված «Mahzen-27» գործողության արդյունքում:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ermenihaber.am-ը ներկայացնում է թուրք լրագրող-գրող Նևզաթ Օնարանի՝ «Համիդիեից ապրիլի 24» խորագրով հոդվածի հայերեն թարգմանությունը։
Թուրքիայի նախագահը Իրաքից վերադառնալիս անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին և այդ համատեքստում խոսել է Հայոց Ցեղասպանության մասին։
Ermenihaber.am-ը ներկայացնում է թուրք լրագրող-գրող Նևզաթ Օնարանի՝ «Համիդիեից ապրիլի 24» խորագրով հոդվածի հայերեն թարգմանությունը։
2022-ի համեմատ 2023-ին Թուրքիայի ռազմական ծախսերն այն աճել են 37%-ով՝ հասնելով 15.8 միլիարդ դոլարի։
Նույն օրը Շիշլիի հայկական կաթողիկե գերեզմանատան եկեղեցում ևս կմատուցվի պատարագ և կկատարվի նահատակների հիշատակի ու երախտագիտության աղոթք։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |