Մշակութային13:23, 06 Հունիս 2019
Մալաթիայի հայկական եկեղեցու վերականգնման աշխատանքները դադարեցված են

«Alevinet» լրատվական կայքը «Մեկ առ մեկ ջնջվում են հայ ժողովրդի հետքերը» վերնագիրը կրող հոդվածում անդրադարձել է Մալաթիայում գտնվող Սուրբ Երրորդություն (Թաշհորան) հայկական եկեղեցու նկատմամբ թուրքական իշխանությունների բարձիթողի վերաբերմունքին:
Կայքը գրում է, որ «Ակոս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի ծննդավայր Մալաթիայում գտնվող Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցու` 2012թ.սկսված վերականգնման աշխատանքները կիսատ են թողնվել:
Նշվում է, որ եկեղեցին անցել է Մալաթիայի քաղաքապետարանի, Հիմնադրամների գլխավոր վարչության և Անշարժ գույքի ազգային գլխավոր վարչության վերահսկողության տակ: 5 տարի առաջ պատմական շենքին հենել են մետաղական շինարարական սանդուղքներ և կիսատ թողել աշխատանքները:
Հայկական եկեղեցու վերաբերյալ արձանագրությունները ժամանակի ընթացքում ջնջվել են և այդ իսկ պատճառով հայտնի չէ, թե երբ և ում կողմից է այն կառուցվել:
Տարիներ առաջ փլվել է անտարբերության մատնված հայկական եկեղեցու գմբեթը, իսկ եկեղեցին հայտնվել էր գանձագողերի թիրախում և թալանվել:
Եկեղեցու վերականգնման շուրջ լուրերը ուրախացրել էին հայությանը և թաղամասի բնակիչներին:
Թաղամասի բնակիչների փոխանցմամբ` Սբ . Երրորդություն եկեղեցու վերականգմամբ զբաղվող կազմակերպությունը դադարեցրել է աշխատանքները չֆինանսավորվելու պատճառով:
Անդրադառնալով մալաթիահայությանը, ասվում է, որ 1970-ական թթ. Մալաթիայում բազմաթիվ հայեր էին ապրում, սակայն այդ ժամանակաշրջանում տեղի ունեցած հարձակումների և 1980թ. ռազմական հեղաշրջումից հետո վերջին հայ ընտանիքները ստիպված են լինում լքել քաղաքը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |