Հասարակական07:26, 06 Հունիս 2019
Էրդողանների ընտանիքը պատվիրել է քանդել ու վերակառուցել նախագահական ամառանոցը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ու նրա ընտանիքին դուր չի եկել նորակառույց թանկարժեք ամառանոցը։ Նախագահական ընտանիքի պատվերով կառուցվող ամառային պալատի մի մասը կքանդվի և կվերակառուցվի։ Այդ նպատակով Թուրքիայի պետական բյուջեից հավելյալ 30 մլն լիրա (5․3 մլն դոլար) է հատկացվել։
Այս մասին հայտարարել է ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Մուհարրեմ Էրքեքը, ով թեմայի վերաբերյալ հարցում է հղել մեջլիսին։ Պատգամավորը մասնավորապես փորձել է պարզել, թե պալատի որ հատվածները դուր չեն եկել Էրդողանի ընտանիքին, որքա՞ն կարժենա դրանց քանդելն ու վերակառուցումը և ի՞նչ միջոցներից պիտի փոխհատուցվեն այդ ծախսերը։ Ընդդիամդիր գործիչը նաև տարակուսանք է հայտնել․ «Եթե ինձ հասած այս լուրերը ճիշտ են, ապա ուրեմն «խնայել» բառը միայն քաղաքացիներն ուղղված հորդոր է և իշխանության ներկայացուցիչներին որևէ կերպ չի՞ վերաբերում»։
Էրքեքը նշել է նաև, որ Մարմարիսի Օքլուք գյուղում կառուցվող ամառային պալատի շինարարության համար մինչ օրս շուրջ 330 մլն թուրքական լիրա (գրեթե 57․3 մլն դոլար) է ծախսվել։ Շինարարությունը շարունակվում է արդեն երեք տարի։ Ամառանոցի համար տարածք ազատելու նպատակով գրեթե 50․000 ծառ է հատվել, իսկ արհեստական լողափ կառուցելու համար շուրջ 10․966 քառակուսի մետր մակերեսով ափամերձ տարածքում ավազ է լցվել։
Նախագահական ամառանոցի ընդհանուր մակերեսը 113․443 քառակուսի մետր է, այն կարող է ընդունել մինչև 300 հյուրերի, պալատը կունենա 400 սպասավոր –աշխատակից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եթե դիտարկենք երկրի ընդհանուր բնակչության թիվը, ապա 2018թ. ծերերը կազմում էին քաղաքացիների 8.8%-ը, իսկ 2023-ին՝ արդեն 10.2%-ը։
Թուրքիայի Սինոպ քաղաքը համարվում է տարեց բնակչության ամենաբարձր ցուցանիշ ունեցող քաղաքը, իսկ ամենացածր ցուցանիշ ունեցող քաղաքը համարվում է Շըրնաքը։
Գյոլբաշ գյուղում առատ ձյան տեղումների և բքի հետևանքով բնակիչների տներն անցել են ձյան տակ։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Քուրդ լրագրող Սերդար Ալթանը Ermeniahaber.am-ին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայում կայանալիք ՏԻՄ ընտրությունների հնարավոր արդյունքներին։
Որոշ լրատվական կայքեր գրում էին, որ Թուրքիան համագործակցում է իսրայելի հետ ռազմական ոլորտում:
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող ԺՀԿ-ական Ստամբուլի քաղաքապետը կոչ է արել քարոզարշավի փոխարեն իրականացնել իրենց պարտականությունները:
Տանկը հագեցած է 5-րդ մակարդակի բալիստիկ պաշտպանությամբ, ունի լազերային նախազգուշացման և հակաականային պաշտպանության համակարգեր։
Վերլուծաբանները նշում են, որ Թուրքիան կախված է ՌԴ-ից բնական գազի, նավթի, ածխի և նավթաքիմիական այլ ապրանքների ձեռք բերման հարցում և լավ գաղափար չէ նույնը անել նաև միջուկային էներգիայի համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |